ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 8 августа 2011 г.

ԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԵԶԵՐՔԻ ԳՈՒՄԱՐԵԼԻՆԵՐԸ


 Ձորագյուղ ասելով վաղուց արդեն հասկանում կամ պատկերացնում ես մի եզերք, ուր հայ մարդը դար ու դարեր շարունակ կերտել է Հայաստանի իր շքեղ անկյունը, թողել իր հոգու անջինջ դրոշմը, ստեղծել մշակութային մի ծով ժառանգություն, որը շարունակ լցվում ու լցվում է ամեն մի բացվող նոր օրվա հետ: Հազար անգամ էլ  որ կրկնես, թե այստեղ են հանգչում Մարիամ Բարեպաշտ իշխանուհու ոսկորները, թե այստեղ են վեր խոյանում հայ ճարտարապետության գլուխգործոցներ հանդիսացող Շողագավանքը, Մասրուց Անապատն ու հարյուրավոր գեղաքանդակ խաչքարեր, թե Տաթեւ գնալու ճանապարհին այստեղ է հանգրվանել մեծանուն  Խրիմյան Հայրիկը, թե այստեղ է Սիրականի որդի եւ Ղազարի թոռ Հայրիկը երկնել իր հայրենաշունչ ՙՄշո աղջիկ՚, ՙԱրմենիա, լողա՚, ՙԳնացել են անդարձ՚ եւ այլ երգերը, միեւնույն է, հազարմեկերորդ անգամ կրկին հպարտորեն կկրկնես ու կթվես այս գյուղի հին ու նոր արժեքները, որ միասին ստեղծում են մեկ ընդհանուր, տրամադրող միջավայր՝ լցված հզոր ու անկրկնելի հայկականությամբ: Ձորագյուղում տարեցտարի վեր են բարձրանում գեղեցիկ նոր առանձնատներ, նորոգվում ճանապարհներ, դպրոցների ու մանկապարտեզի շենքեր, տնկվում նոր այգիներ, բարուրվում նոր գալիքներ: Ու  սկսում ես համոզվել, որ այստեղ է ապրում եւ ստեղծագործում քարից հաց քամող, մերկ, բայց վայրի ու կուսական բնությունից  երգ, բառ ու բան, նկար ու քանդակ, հոգի քամող մարդը, Հայ մարդը: Եվ նրա երթը չի կարող կասեցնել ոչ մի ուժ: Նա աշխարհաշենացման ուժն ու կորովն է, ստեղծագործ ոգու մարմնացումը: Նա գիտի, թե բոլոր նեղ ու լայն օրերում քարն ինչպես են քարի վրա դնում, ինչպես են փակում աշխարհավեր հեղեղների ճանապարհը, ինչպես են Հաց ու Երգ ստեղծում...

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More