ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 28 февраля 2012 г.

ՙՄԻԱՅՆԱԿ ՉԹՈՂՆԵՆՔ ՄԵՐ ՄԵԾԵՐԻՆ՚ ԵՐԹԸ ԳԱՎԱՌՈՒՄ


 Հայկական Կարիտաս բարեսիրական կազմակերպության երիտասարդական խորրհուրդը նախաձեռնել էր ՙՄիայնակ չթողնեն մեր մեծերին՚ խորագրով երթ Գավառում քաղաքում: Ինչպես ՙԳեղամա աշխարհին՚ տեղեկացրեց Հայկական Կարիտասի Գավառի գրասենյակի համակարգող Անդրանիկ Եղիազարյանը` երթը նվիրված էր սոցիալական արդարության միջազգային օրվան եւ նպատակ ուներ հրավիրել հասարակության ուշադրությունը միայնակ տարեցների հիմնախնդիրներին: 
 Երթը իրականացվում էր ՙՏաք ձմեռ՚ ծրագրի շրջանակներում: Ծրագիրը  նպաստում է տարեցների առողջության պահպանմանը` հոգալով նրանց բնակարանների ջեռուցման խնդիրները ձմռան ամիսներին: 
 Երթին մասնակցում էին Հայկական Կարիտասի Գավառի գրասենյակի աշխատակիցները, կազմակերպության երիտասարդ կամավորները, Գավառի ակտիվ երիտասարդությունը, ինչպես նաեւ ծրագրի տարեց շահառուներ: Քայլերթով եւ օրվա խորհուրդը կրող գրություններով երթի շուրջ 50 մասնակիցները ՀԿ գրասենյակից քայլեցին մինչեւ Գավառի կենտրոնական հրապարակ`իրենց հետ տանելով սոցիալական անհավասարությանն ու աղքատությանը դեմ ցուցապաստառներ ու ցուցանակներ: 
 Կազմակերպության ղեկավարը հայտնեց նաեւ, որ նույն օրը երթ կազմակերպվել էր նաեւ Գյումրի, Վանաձոր եւ Տաշիր քաղաքներում:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More