ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 8 августа 2011 г.

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ՝ ԴԴՄԱՇԵՆՈՒՄ


 Ավարտին են մոտենում Դդմաշեն համայնքի մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքները:
 Ըստ Դդմաշենի համայնքապետ Ավետիս Ավետիսյանի՝ Դդմաշենի մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքները մեկնարկել են ամռան սկզբին: Ամբողջությամբ փոխվում է մանկապարտեզի շենքի տանիքը՝ 1000 մետր քառակուսի մակերեսով: Մանկապարտեզի հին ու քայքայված պատուհանների փոխարեն տեղադրվել են նոր, եվրոպական արտադրության 47 պատուհան: Շենքի վերանորոգման աշխատանքներում ընդգրկվել է 6 դդմաշենցի աշխատող:
 Աշխատանքները ֆինանսավորվում են ՀՀ պետբյուջեի հատկացումների հաշվին՝ կազմելով շուրջ 20 միլիոն դրամ:  Խորհրդային տարիներին կառուցված մանկապարտեզի շենքը հիմնովին վերանորոգման կարիք ունի, սակայն չկան բավարար միջոցներ՝ այն ավարտին հասցնելու համար: Նախատեսվում է վերանորոգված մանկապարտեզում բացել 3 խմբակ՝ ընդհանուր 90 սաներով:  
 Միաժամանակ ընթանում է Դդմաշենի դպրոցի շենքի հիմնանորոգումը: ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ դպրոցում մասնակի վերանորոգման աշխատանքներ են ընթանում՝ սկսած 2004 թվականից: Այս տարի դպրոցում նիստերի դահլիճը, սրահը, ճաշարանը եւ միջանցքը հիմնանորոգելու համար կառավարությունը հատկացրել է 40 միլիոն դրամ: Կատարվում են դպրոցի շենքի կոսմետիկ վերանորոգման, պատերի ու առաստաղի հարդարման, հատակի փոխման, էլեկտրահաղորդման ցանցի նորոգման աշխատանքներ: Վերանորոգման աշխատանքներում բացվել է շուրջ 15 աշխատատեղ: Ըստ նախագծի՝ դպրոցի վերանորոգման աշխատանքների ավարտը սահմանվել է օգոստոսի կեսերին, սակայն համայնքապետը հավաստում է, որ դրանք կավարտվեն հուլիսի վերջին: Տեղական բյուջեի միջոցների հաշվին արդեն սկսվել են նաեւ գյուղապետարանի շենքի հիմնանորոգման աշխատանքները: 
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More