ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 12 июля 2011 г.

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ՝ ԳԵՂՀՈՎԻՏՈՒՄ

 Հունիսի վերջերին Գեղհովիտ գյուղում տեղի ունեցավ Մարտունու մարզադպրոցի բռնցքամարտի բաց առաջնություն, որը կազմակերպել էին մարզիչներ Գեւորգ եւ Գագիկ Սարգսյանները: Մրցաշարի գլխավոր մրցավարն էր Գեւորգ Սարգսյանը: Մրցաշարին մասնակցեցին 200 բռնցքամարտիկներ`16 տարածաշրջաններից: Այս մրցաշարին իրենց մասնակցությունն էին բերել ԵԿՄ  Մարտունու տարածաշրջանի  ՙՊատանի  երկրապահ՚ ակումբի անդամները` նախագահ Գագիկ Սարգսյանի գլխավորությամբ:
Բացման օրը իրենց ելույթներով հանդես եկան Գեղհովիտի մշակույթի պալատի պարի անսամբլը, երգիչ Ռուդիկ Հայրապետյանը, որից հետո պատվավոր հյուրերի եւ մասնակիցների ներկայությամբ տեղի ունեցավ շքերթ: Մասնակիցներին ողջունեցին եւ շնորհավորեցին Մարտունու քաղաքապետ Ռ. Հարությունյանը, Գեղհովիտի գյուղապետ Վ. Պողոսյանը, Մարտունու մարզադպրոցի տնօրեն Գ. Բաղդասարյանը, ՙՍեւան՚ ԳՄԿ Մարտունու մասնաճյուղի նախագահ եւ Հ. Հարությունյանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ եւ մասնակիցներին շնորհավորեց Գեւորգ Սարգսյանը: Նա կարեւորեց նմանատիպ մրցաշարերի անցկացումը, նշելով նաեւ, որ ի տարբերություն նախորդ մրցաշարերի, այս մրցաշարին մասնակցում էին նաեւ աղջիկ բռնցքամարտիկներ: Մրցաշարի որակական վարկանիշը պայմանավորված էր  Եվրոպայի եւ ՀՀ առաջնություններում հաղթողների եւ մրցանակակիրների հեղինակավոր մասնակցությամբ: Ընդհանուր առմամբ մեդալներով եւ դիպլոմներով պարգեւատրվեցին 95 մասնակիցներ: ՙՊատանի երկրապահ՚ ակումբի նախագահ Գագիկ Սարգսյանն իր կողմից 16 մարզիչների եւ մրցաշարին լավագույն մասնակցություն բերած 14 մարզիկների պարգեւատրեց ԵԿՄ պատվոգրերով եւ հուշանվերներով:
Նազելի Իսպիրյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More