ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 12 июля 2011 г.

ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ՙԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ՚ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՄՐՑՈՒՄՆԵՐԸ

Գեղարքունիքի մարզպետարանում ամփոփ-վեցին Լճաշեն համայնքի մարզադաշտում հունիսի  25-27-ը ընկած ժամանակահատվածում անցկացված ՀՀ նախագահի մրցանակի համար ՙԼավագույն մարզական ընտանիք՚ մրցույթի մարզային փուլի մրցումների արդյունքները:
Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի  ԿՄՍ վարչության առաջատար մասնագետ Ալեքսան Առաքելյանից, մրցումներն անցկացվեցին երեք տարիքային խմբերում:


Առաջին տարիքային խմբի մեջ մտնում էին 2003 թվականից մինչեւ 2005 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքի հայրը, մայրը եւ մեկ երեխան: Երկրորդ տարիքային խմբում հանդես էին գալիս 2000 թվականից մինչեւ 2002 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքները, իսկ երրորդ տարիքային խմբում`1997 թվականից մինչեւ 1999 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքները:
 ՀՀ նախագահի մրցանակի համար ՙԼավագույն մարզական ընտանիք՚ մրցույթի տարածքային եւ մարզային փուլերի մրցումներին մասնակցեց  93 ընտանիք: 
 Վերջին երեք օրվա անզիջում պայքարի արդյունքում պարզ դարձավ երեք տարիքային խմբերում 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղեր գրաված ընտանիքների անունները: 
Առաջին տարիքային խմբում 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղեր գրավեցին Ճամբարակից  Խաչիկ Դանիելյանի, Սամվել Ուլումյանի եւ Գավառից Սամվել Գրիգորյանի ընտանիքները:
 Երկրորդ տարիքային խմբում հաղթողներ ճանաչվեցին Գավառից Հակոբ Գասպարյանի, Ճամբարակից Արմեն Դանիելյանի, Սեւանից Գեւորգ Գեւորգյանի ընտանիքները: Երրորդ տարիքային խմբում 1-ին տեղը զբաղեցրեց Սեւանից Վարուժան Գեւորգյանի, 2-րդ տեղը` Վարդենիսից Մանվել Մկրտչյանի եւ 3-րդ տեղը` Գավառից Կարո Սիրունյանի ընտանիքները:
Հաղթող ընտանիքները կմասնակցեն հուլիսի 24-29-ին Ծաղկաձորում կայանալիք եզրափակիչ փուլի մրցումներին: 
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More