ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 7 июля 2011 г.

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՏՈՆ ԷՐ

ԳՊՀ ռեկտորը շնորհավորում է շրջանավարտներին

 Գավառի պետական համալսարանում հուլիսի 5-ին կրնակի տոն էր: ՀՀ սահմանադրության տարեդարձի օրը  Գավառի պետական համալսարանում ավարտական վկայականներ էին ստանում շրջանավարտները:
Հայաստանի ամենաերիտասարդ բուհը կյանք ճանապարհեց շրջանավարտների 14-րդ սերնդին:

Կամընտրական դասընթացների մասնակիցները
ստացան վկայակականներ
Շրջանավարտներին ավարտական դիպլոմներ տալու կապակցությամբ ԳՊՀ աշխատակիցների եւ ուսանողական խորհրդի ջանքերով կազմակերպվել  էր գեղեցիկ հանդիսություն:
Միջոցառման սկզբում կարճ ակնարկով միջոցառման հանդիսատեսը  հետադարձ հայացք ձգեց համալսարանի անցած ուղու վրա:


Ապա մատուցվեց  շրջանավարտների օրհնության կարգ`ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի:
 Փորձառու իրավաբան, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Նահապետի Ավետիսյանը, ով այսօր ճանաչվեց ԳՊՀ բարեկամ եւ գործընկեր,  դիպլոմներ հանձնեց ԳՊՀ իրավաբան մագիստրոսներին:
մագիստրոսական երդում
Գավառի պետական համալսարանում ուսումնական պլանով նախատեսված պարտադիր  դասընթացներից բացի, անցկացվում են նաեւ կամընտրական դասընթացներ: Վկայականներ հանձնվեցին նաեւ ԳՊՀ իրավաբանական կլինիկան, <<Տպագիր եւ էլեկտրոնային ժուռնալիստիկայի հիմունքներ>> դասընթացը եւ <<Նկարչական ստուդիան>> հաջողությամբ ավարտած ուսանողներին:
 Գավառի պետական համալսարանը մագիստրոս շրջանավարտներին շնորհեց  եվրամիության կողմից նախատեսված դիպլոմի հավելված` հայերեն եւ անգլերեն լեզուներով:
Միջոցառման վերջում տեղի ունեցավ ԳՊՀ մագիստրոսների երդման արարողությունը, որից հետո ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը հանձնեց գերազանց մագիստրոսների դիպլոմները:
Հանդիսավոր արարողության ընթացքում պարային ու երաժշտական կատարումներով հանդես եկան ԳՊՀ շնորհալի ուսանող-ուսանողուհիները: ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի Իրավագիտություն բաժնի շրջանավարտ, <<Շանթ>> հեռուստաընկերության <<X Factor>> ծրագրի հաղթող Վրեժ Կիրակոսյանը երաժշտական կատարումներով ողջունեց իր կրտսեր ընկերներին:
Ըստ ԳՊՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Պապին Մուրադյանի` 2010-2011 ուսումնական տարվա ավարտին Գավառի Պետական Համալսարանը  ունի  630  շրջանավարտ, սակայն ավարտում են 580-ը: 50 ուսանող անբավարար գնահատականներ ստանալու պատճառով չեն ավարտում համալսարանը:
ԳՊՀ 580 շրջանավարտներից` 350-ը ստացան բակալավրի դիպլոմ, 80-ը` մագիստրոսի, 200-ը` Հեռակա ուսուցման ֆակուլտետի շրջանավարտներն են:
Գերազանցության դիպլոմ ստացողների թիվը` 104-ն է, որոնցից 60-ը բակալավրի, 43-ը մագիստրոսի եւ 1-ը Հեռակա ուսուցման ֆակուլտետի շրջանավարտ

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More