ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 6 октября 2011 г.

ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐԸՆԿԱԼՈՒՄԸ ՆՈՐ ԸՄԲՌՆՈՒՄՆԵՐՈՎ


« ՄԱՐԴԱՆՈՑ»  ԳՐՔԻ  ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՅԻՆ  ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
 -Երդվու°մ  եմ Արևով  արյան, որ տե°րն  եմ  Հայ Տան` 
  Կամքով  իմ  խղճի,  սրտովն  Արարչի:
Ա.  Համբարյան


Գրասերներով  լեփ-լեցուն  էր  վերակերտված,  դասական  նոր  տեսք  ու  ոճ  ստացած  Գավառի  քաղաքային  գրադարանի  հանդիսությունների  սրահը:  Գրադարանում  կայանում  էր  ՀՀ  անկախության  20-ամյակին  և  Գարեգին  Նժդեհի  ծննդյան  125- ամյակին  նվիրված  հերթական  միջոցառումը`  Արցախյան  շարժման  մասնակից  Արսեն  Համբարյանի  « ՄԱՐԴԱՆՈՑ»  գրքի  քննարկումը:
Ընթերցողները  անհամբերությամբ  էին  սպասել  գրողի  հետ  կենդանի  կապին  ու  անմիջական  շփմանը:  Եվ  այն  չուշացավ…
 Դեռ  ամիսներ  առաջ  էին  նրանք  նախապատրաստվել  այդ  օրվան,  ընթերցել  էին  հեղինակի  գործերը,  նրան  ուղղելիք  հարցեր  նախապատրաստել:
Գրքի  քննարկումը  ողջյունի  խոսքով  բացեց   և  հյուրերին  ներկայացրեց  գրադարանի  տնօրեն  Ժաննա  Ղուլոյանը:  Գրադարանի  պատվավոր  հյուրերն  էին  գրող,  նկարիչ,  ՀՀ  մշակույթի  ֆոնդի  նախագահ  Արևշատ  Ավագյանը,  գրող,  երգահան,  երգիչ,  «Արատտա»  համույթի  ղեկավար  Արսեն  Համբարյանը:
Միջոցառման  կազմակերպիչ  Նորա  Մարեմկոյանը  ներկայացրեց   Արևշատ  Ավագյանի             «Մարդացման  բարեշրջման  ճանապարհով»  գրախոսությունը,  որը  զետեղված    էր  գրքի  սկզբում:Այնտեղ  մասնավորապես  ասված  է. «Կասկած  չկա,  որ  մարդկության  բնական  առաջընթացի  համար  ազգերի  միջև  պետք  է  պահպանել  փոխշահավետ  համագոր- ծակցություն,  սակայն  համամարդկային  բարեշրջմանը  միշտ  էլ  խոչընդոտում  են  որոշ  ազգերի  անառողջ  ու  կողմնակալ  հավակնությունները, պարտադրանքները, ճնշումները,ուստի  կյանքի  արմատները  ներս  ու  դրսից  կրծող,  ոչնչացնող  առնետներից,  առնետաբնույթ  մարդկանցից  ու  երևույթներից  պետք  է  վեր  կանգնեն  մոլորակի  բոլոր  ազգերի  զավակները:
Իսկապես  մարդանան:  Ինչպես Ա. Հանբարյանն է  ասում. «Հաստատուն  քայլերով  պետք  է  գնալ  դեպի  արշալույս  և  ձուլվել  էակիր  լույսին»:
Ա.  Համբարյանն  իր  գրահանդեսին  ներկայացել  էր  իր  մշակութային ընտանիքով.  դուստրը` Լուսինե  Համբարյանը  ստեղծագործում  է  և  ասմունքում,  որդին` Արեգ Համբարյանը  նկարիչ  է,  նա  է  նկարազարդել  « Բա  հետո±…»  հեքիաթաշարը:  Լուսինեն  ասմունքեց  հայրիկի  և  հայ  դասական  գրողների  ստեղծագործություններից,  որն  ընդունվեց  մեծ  ոգևորությամբ: 
  Ա.  Համբարյանը  յուրովի  ընկալումներով  ու  ըմբռնումներով  է  նայում  աշխարհին,  սեփական  մեկնաբանություններով  ներկայացնում   « ՄԱՐԴԱՆՈՑԸ»  :  Այն  հետաքրքիր  երգիծապա -տումների  ժողովածու  է:  Այն  ուշագրավ  է  հատկապես  ժամանակակից  կյանքում  տեղ  գտած  մարդկային  արատների,  հոռի  կողմերի,  բացթողումների  խարազանմամբ,  ձաղկմամբ,  հեղինակի`  տարբեր  մարդկանց  հոգեվիճակների  մեջ  խորոնալու  վարպետությամբ:  Հավաքվածներին  ամբողջությամբ  ներկայացվեց  « Ցուլն  ու  մարտիկը» դրամատիկ  մենախաղը:  Այն  ներկայացրեցին  ընթերցողներ  Սեդան,  Վարդուհին  և  Սվետլանան:
Վաստակավոր  արտիստուհի  Բ.  Մնեյանը  գրադարանի  մանուկ  ընթերցողների  հետ  նախա -պատրաստել  էր    «Տուն  սարքողը  բույն  չի  քանդի»  թատերգությունից  մի  հատված:  Մանուկ  արտիստներ  Հովհաննեսը,  Մարատը,  Աստղիկը  աչքի  ընկան  իրենց  անմիջական  խաղով:
Ա.  Համբարյանը  հեղինակ  է  նաև  « Բա  հետո±…»  հեքիաթաշարի,  որը  նախատեսված  է  փոքրից  մեծ  բոլոր  ընթերցողների  և  հատկապես  չընթերցողների  համար:  Շարքում  ներառված  հեքիաթները  հիմնականում  իրենցից  ներկայացնում  են  հայկական  միջավայրում  սիրված  և  հայտնի  այն  հեքիաթների  հնարավոր  շարունակությունները, որոնց  հերոսների  ճակատագրերը,  ըստ  Ա.  Համբարյանի  դեռ  մանկուց  ունեցած  ներքին զգացողության,  դեռևս  ճանապարհ  ունեն  անցնելու:  Հեքիաթաշարն  ընդգրկում  է  վեց  հեքիաթ:  Հյուրերը  խանդավառությամբ  ընդունեցին  հեքիաթասաց  Գրետա  Խանդանյանին /« Անխելք  մարդը 2 » /:
Հեքիաթասացներ  Սեդա  Ղարիբյանը  և  Սվետլանա  Սարգսյանը  պատմեցին  «Քաջ  Նազար  2»  և  «Կիկոսի  մահը 2» հեքիաթները:  Գրքի  մասին  իրենց  կարծիքն  հայտնեցին  ընթերցողներ Վարդուհի  Ղաջոյանը,  Թամարա  Հակոբյանը: Հանդիպման  մասին  իրենց  կարծիքն  հայտնեցին երկրագիտական  թանգարանի  ավագ  գիտաշխատող  Հասմիկ  Հովեյանը,   հեռուստալրագրող  Վահագն  Դաբաղյանը,  մարզպետարանի  մշակույթի   և  սպորտի վարչության  գլխավոր   մասնագետ  Արփիկ  Չքոլյանը:
Հովհաննես  Միրիբյանը  ներկաներին  ներկայացրեց  Համբարյան  մարդուն  և  երգչին:
 Այդ  օրը  գրադարանում  իշխողը  ոչ  միայն  թատերարվեստն  ու  գրականությունն էր,  այլև ազգային  երգը:  Ալիտա  Մելքոնյանի  միջնադարյան  շարականների  հրաշալի  կատարումից  բացի  գրադարանի  կամարների  ներքո  հնչեցին Արսեն Համբարյանի  հեղինակած  երգերը  իր  իսկ  կատարմամբ`  սկսած  «Վահագնի  ծնունդ»-ով,  Կոմիտասյան  դասական  երգաշարով,  հայրենասիրական,  ազգագրական  երգերով,  մինչև  Գուսան  Աշոտ  և  Արևշատ  Ավագյանի  խոսքերով  գրված  սիրային  ռոմանսներ:  Երգեր,  որոնք  երգ  են  դարձել  միայն  Արսեն  Համբարյանի  կատարմամբ  և  նրա  գրած  երաժշտությամբ /« Վահագնի  ծնունդը », «  Հանճարդ  հայկյան» և  այլն/: Գրադարանից  միջոցառման  մասնակիցները  հեռացան վառ  տպավորություններով,  հոգեպես  հարստացած,  նոր  լիցքեր  ստացած:
                                                                                     Նորայր  Հակոբյան
Հայրեն
Մեծն  Կոմիտասին
Թե մեջդ հուր, արև  չկա`
                         հոգի  չես  դու,  լույս  Աստծո.
Թե  շուրթ-լեզվիդ  բարև չկա`
                        ասուն  չես  դու,  ձայն Աստծո.
Սրտիդ  խորքում  թե  երգ  չկա`
                         ին±չ  մարդ  ես  դու,  նյութ  Աստծո.
Թե  Կոմիտաս ներսդ  չկա`
                      ին±չ  հայ  ես  դու,  մարդ  Աստծո:
   

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More