ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 5 октября 2011 г.

ՏԱՐԵՑՆԵՐԸ ՄՈՌԱՑՎԱԾ ՈՒ ՄԻԱՅՆԱԿ ՉԵՆ


 <<Հայկական Կարիտաս>> բարեսիրական ընկերության Գավառի գրասենյակը կազմակերպել էր այցելություն <<Տնային խնամք Գավառի միայնակ տարեցներին>> ծրագրի 60 շահառուների բնակարաններ: Այցի շրջանակներում ծրագրի ղեկավարներին, սոցիալական աշխատողներին, կամավորներին միացան նաեւ <<Հայկական Կարիտասի>> <<Փոքրիկ իշխան>> ծրագրի պատանի շահառուները: 
 Բարի գործի առաքյալները միայնակ տատիկներին ու պապիկներին շնորհավորեցին` հանձնելով նվերներ: Պապիկներն ստացան ձմեռային գուլպաներ եւ շոկոլադ, իսկ տատիկները` կանացի բրդյա զուգագուլպաներ եւ ծաղիկներ:
 Ծավալվեց զրույցն ու աշխույժ ծիծաղը, ժպիտներից ջերմացան միայնակ ծերերի դատարկ օջախները:
70-ամյա Գոհար տատիկը դիմելով հյուրերին` նշեց. << Ես որդի ունեմ, բայց նա իմ ծննդյան օրը նույնիսկ չի հիշում, չի շնորհավորում անգամ նոր տարվա կապակցությամբ, իսկ Կարիտասը շնորհավորում է ոչ միայն տոնական օրերին, այլ նույնիսկ տարեցների միջազգային օրվա առիթով:  
 <<Ես չեմ հիշում, թե երբ եմ վերջին անգամ ծաղիկներ ստացել>>,- արցունքների միջից կիսվում էր Սիլվա տատիկը:
 <<Հայկական Կարիտասի>> Գավառի գրասենյակի համակարգող Անդրանիկ Եղիազարյանը նշեց, որ կազմակերպությունն ու ծրագրի անձնակազմը անում է ամեն ինչ միայնակ տարեցների օրը ջերմությամբ եւ ուշադրությամբ լցնելու համար, նրանք անում են ոչ միայն իրենց աշխատանքային պարտականությունները, այլեւ ներդնում մարդկային մեծ ջանք ու նվիրում: 
  
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More