ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

суббота, 3 декабря 2011 г.

ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ


Գեղարքունիքի մարզպետարանում դեկտեմբերի 2-ին կայացավ ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի նիստը' ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի, վերահսկիչ պալատի անդամների, ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի, Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Օրակարգային առաջին' «Գեղարքունիքի մարզպետարանի պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման եւ բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաեւ պետական սեփականության կառավարման եւ օգտագործման նկատմամբ իրականացրած վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը հաստատելու» հարցի մասին զեկուցեց ՀՀ վերահսկիչ պալատի 4-րդ վարչության պետ Ա. Ներսիսյանը:
Օրակարգային 2-րդ' «Գեղարքունիքի մարզի համայնքների կողմից բյուջետային միջոցների օգտագործման, համայնքային բյուջեի մուտքերի ապահովման, ինչպես նաեւ համայնքային սեփականության կառավարման եւ օգտագործման նկատմամբ իրականացրած վերահսկողության արդյունքների վերաբերյալ» հարցի մասին զեկուցեց ՀՀ վերահսկիչ պալատի 3-րդ վարչության պետ Գ. Հովեյանը: Օրակարգային 3-րդ' «ՀՀ քաղաքաշինության նախարարության կրթական օբյեկտների հիմնանորոգման եւ շինարարության, ինչպես նաեւ նախագծային աշխատանքների համար պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ» հարցի մասին զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ վերահսկիչ պալատի 6-րդ վարչության պետ Մ. Քյուրքչյանը:
Նիստի աշխատանքներից հետո պարզաբանումներ ներկայացրեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Նա նշեց, որ Վերահսկիչ պալատի արտագնա նիստը Գեղարքունիքում է անցկացվում այն պատճառով, որ քննարկված 3 հարցերից 2-ը վերաբերում են Գեղարքունիքի մարզին: Ըստ ՎՊ նախագահի' ստուգվել են պետական միջոցներից Գեղարքունիքի մարզպետարանին եւ մարզի համայնքներին 2009-2010 թթ հատկացված օգտագործման օրինականությունը եւ արդյունավետությունը: Ստուգումներն իրականացվել են Գեղարքունիքի մարզպետարանում, նրա ենթակայությամբ գործող կառույցներում' մասնավորապես սոցիալական ծառայությունների տարածքային գրասենյակներում, ինչպես նաեւ մարզի Սեւան եւ Մարտունի քաղաքային, Լճաշեն, Վարսեր, Գեղամավան, Ծովագյուղի եւ այլ 2 գյուղական համայնքներում: Ընդհանուր առմամբ ստուգումներն ընթացել են մոտ 487 միլիոն դրամի օգտագործման շրջանակներում, որից անարդյունավետ կամ խախտումներով ծախսված միջոցները մոտ 26.1 միլիոն դրամի շրջանակներում են, որից 15 միլիոնը վերաբերում է շինարարական աշխատանքները անորակ կատարելուն: Կրթության ոլորտի ծրագրերում խախտումը կազմել է մոտ 7.2 միլիոն դրամ, սոցիալական ծառայությունների ոլորտում' մոտ 5.2 միլիոն դրամ: Իշխան Զաքարյանը հավելեց, որ խախտումների 90 տոկոսը արդեն վերականգնված է, եւ միջոցներ են ձեռնարկվում դրանք ամբողջությամբ վերականգնելու համար: ՎՊ նախագահը կարծիք հայտնեց, որ արդարացի չէ այն, որ ընտանեկան նպաստների համակարգում արձանագրված խախտումները վերականգնվում են քաղաքացիների կողմից, ուստի այսուհետ պետք է գործողության մեջ դրվի մի այնպիսի կարգ, համաձայն որի հայտնաբերված խախտման դեպքում վնասը պետք է փոխհատուցվի տվյալ տարածքային սոցիալական ծառայության գրասենյակի կողմից: Անդրադառնալով մարզի համայնքներում իրականացված ստուգումներին' ՎՊ նախագահը նշեց, որ արձանագրված խախտումները հիմնականում վերաբերում են 2009-2010 թթ գույքահարկի եւ հողի հարկի չհավաքագրված գումարներին:
Վերոնշյալ 8 համայնքներում արձանագրվել է 225 միլիոն դրամի խախտում, որից 200 միլիոնը վերականգնվելու է տեղական բյուջեներում: Այս պահի դրությամբ ընթանում է միջոցների հավաքագրումը տեղական բյուջեներում: ՎՊ նախագահը շեշտեց նաեւ, նախորդ ստուգման հետ համեմատած դրական տեղաշարժ է նկատվել հատկապես հողի ու օտարման հետ կապված խնդրում, երբ արդեն մարզի համայնքները հողերը չեն օտարել կադաստրային արժեքից ցածր գներով: ՀՀ քաղաքաշինության նախարարության ոլորտում իրականացված ստուգումների շուրջ Իշխան Զաքարյանը պարզաբանեց, որ արձանագրված խախտումները, որոնք մոտ 52 միլիոն 400 հազար դրամի կարգի են, վերականգնվում են ամբողջությամբ: Այստեղ խնդրահարույց հարցը կապված է «Օրբիս» ՍՊԸ-ի հետ: Այս կազմակերպությունը Արարատի մարզի Դալարիկի միջնակարգ դպրոցի տանիքը անորակ է նորոգել, ինչի արդյունքում գործը կարող է հանձնվել իրավապահ մարմիններին: Սեւ ցուցակում են հայտնվում նաեւ մի շարք այլ շինարարական կազմակերպություններ, որոնք անորակ շինարարություն են իրականացրել: Վերջում Իշխան Զաքարյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More