ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 9 декабря 2011 г.

ՇՊԱԿ-Ի ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ


Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի Գեղարքունիքի գրասենյակում դեկտեմբերի 8-ին կազմակերպվել էր միջոցառում` Կոռուպցիայի դեմ պայքարի օրվան ընդառաջ: ՇՊԱԿ-ի Գեղարքունիքի կենտրոնի իրավաբան Վարդան Շանոյանը եւ իրավաբանի օգնական Վաչագան Չարվադարյանը ներկայացրեցին հակակոռուպցիոն ծրագրերը, համապատասխան օրենքների նախագծերը, տարվեցին զուգահեռներ այլ երկների հակակոռուպցիոն ռազմավարությունների միջեւ: Խոսվեց նաեւ այս կոռուպցիայի ոլորտում ցուցաբերած աջակցության եւ խորհրդատվության մասին:
 ՇՊԱԿ-ի համակարգող Արփինե Բաղդոյանը հանդես եկավ հաշվետվութամբ` ներկայացնելով կառույցի առաքելությունն ու նպատակները: Նրա խոսքով` ՇՊԱԿ-ի գործունեության շրջանակներում իրականացվում է իրավաբանական անվճար խորհրդակցություն եւ աջակցություն, հանրային իրազեկում, ուսուցումներ, վերապատրաստումներ եւ այլն:
 Սկսած կառույցի բացման օրվանից` 2009 թ. մայիսից, Գեղարքունիքի ՇՊԱԿ-ում գրանցվել է 900 դիմում, որից 110-ն առանձնացվել է խնդրահարույց եւ ռիսկային հատկանիշներով: ՇՊԱԿ-ի կողմից դատարան է ուղարկվել 30 գործ, Գեղարքունիքի մարզային դատախազությանն է ուղարկվել 29 գործ: Առ այսօր կառույցի իրավաբանական գործունեության շրջանակներում արձանագրվել է 183 հաջողված գործ: Կառույցի աջակցությանը դիմել են մարզի տարբեր տարածաշրջաններից ու համայնքներից: Այդ նպատակներով բազմիցս կազմակերպվել են համայնքային հանդիպումներ, քննարկումներ եւ խորհրդատվություններ: Հանրային իրազեկումը, իրավագիտակցության մակարդակը բարձրացնելու համար ՇՊԱԿ-ի կողմից տպագրվել եւ տարածվել են գրքույքներ ու քաղվածքներ:  Դպրոցներում եւ կրթական կառույցներում հակակոռուպցիոն գիտակցության բարձրացման նպատակով կազմակերպվել են շարադրությունների մրցույթներ` ընգրկելով Գեղարքունիքի մարզի գրեթե բոլոր դպրոցները: ՇԿԱԿ-ը սերտ համագործակցում է նաեւ հասարակական եւ միջազգային տարբեր կազմակերպությունների հետ:
 Ավարտին ՇՊԱԿ-ի Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին մի շարք իրաբանական եւ ֆիզիկական անձանց, ովքեր համագործակցում են իրենց հետ եւ աջակցում բազմազան խնդիրների լուծման գործում: 
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More