ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 9 декабря 2011 г.

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԸ ՄԻԱՑԱՎ ԸՆԴԴԵՄ ԿԱՆԱՆՑ ԲՌՆՈՒԹՅԱՆ 16-ՕՐՅԱԿԻՆ


Դեկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզպետարանի խորհրդակցությունների սենյակում «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագիրը կազմակերպել էր հանդիպում-քննարկում, որը նվիրված էր ընդդեմ գենդերային բռնության ակտիվության միջոցառումների 16-օրյակին: Հանդիպմանը մասնակցում էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրթության ոլորտի աշխատակիցներ, արական սեռին պատկանող ղեկավար անձինք, դպրոցականներ: Հանդիպման ընթացքում «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Ջինա Սարգիզովան ներկայացրեց ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի քարոզարշավի նպատակների, նախապատմության եւ առաքելության մասին: Ակտիվության 16-օրյակը պատահական չի ընտրվել. նոյեմբերի 25-ը Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրն է, դեկտեմբերի 1-ը` ՁԻԱՀ-ի համաշխարհային օրը, դեկտեմբերի 2-ը` Ստրկության դեմ պայքարի միջազգային օրը, դեկտեմբերի 6-ը` Մոնրեալյան կոտորածի օրն է, եւ քարոզարշավը փակվում է մարդու իրավունքների միջազգային օրվանով:
  Ծրագրի ղեկավար Ջինա Սարգիզովան <<Գեղամա աշխարհ>>-ի թղթակցին տեղեկացրեց, որ բռնության դեմ 16-օրյակի շրջանակներում նախատեսվել են շուրջ 70 միջոցառումներ, հանդիպում-քննարկումներ ՀՀ մարզերում, համայնքներում եւ մայրաքաղաքում: Հանդիպումները կազմակերպվում են տարբեր շրջանակներում` ընդգրկելով ղեկավարների, մանկավարժների, հոգեւորականների:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More