ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 18 ноября 2011 г.

ԼՃԱՓՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԿԱԹԻ ՄԹԵՐՄԱՆ ԿԵՏ

Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղում <<Վորլդ Վիժն>> միջազգային կազմակերպության ֆինանսավորմամբ բացվել եւ գործում է կաթի մթերման կետ, ինչը լուրջ խթան կարող է հանդիսանալ Լճափի եւ տարածքի համայնքներում անասնապահությանը զարկ տալու համար: Ինչպես տեղեկացրեց <<Վորլդ Վիժն>> կազմակերպության Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրերի համակարգող Հուսիկ Սարգսյանը՝ կաթի մթերման կետի համար կազմակերպությունը ներդրել է 40 հազար ԱՄՆ դոլար, ինչի շրջանակներում գնվել եւ կաթի մթերման կետին է հանձնվել կաթը սառեցնող ագրեգատ  եւ կաթ կրող մեքենա: Լճափի եւշրջակա համայնքների տնտեսությունները արդեն հնարավորություն ունեն կաթը հանձնել ինչպես մթերման կետում, այնպես էլ իրենց տներից՝ այն հանձնելով կրող մեքենային, որի մեջ տեղադրված է կաթի յուղայնությունը որոշող սարք: Ամենացածր՝ 3,6 տոկոս յուղայնության դեպքում մթերողները մեկ լիտր կաթի դիմաց տնտեսություններին վճարում են 145 դրամ, ավելի բարձր յուղայնության դեպքում՝ ավելի բարձր գումար: Ուշ աշնանը, կապված կաթի արտադրության նվազման եւ անասունների ծնի նախապատրաստական շրջանի հետ, նորաբաց կաթի մթերման կետում հաջողվում է օրական մթերել 200-300 լիտր կաթ, սակայն ծնի ավարտից հետո մթերման ծավալները  օրական կհասնեն 1800 լիտրի: Այս ձեռնարկով Լճափում եւ հարակից համայնքներում անասնապահական տնտեսությունները ոչ միայն լուծում են կաթի իրացման խնդիրը, այլ նաեւ շահագրգռված են լինելու անասնագլխաքանակի ավելացման եւ կաթնատու անասունների բուծման գործում: Կաթի մթերման ծավալների առկայության դեպքում մթերման կետը կմտածի մթերման հետագա  հնարավորություններն ավելացնելու մասին:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More