ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 18 ноября 2011 г.

ԻՆՉՈՎ ԵՆ ՋԵՌՈՒՑՎՈՒՄ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Գեղարքունիքի մարզում ձմեռը արդեն մտել է իր իրավունքների մեջ` ազդարարելով նաեւ ջեռուցման սեզոնի սկիզբը: Գեղարքունիքի մարզի հանրակրթական 124 դպրոցներից 52-ը ջեռուցվում են գազի կաթսայով, 13-ը՝ գազի վառարաններով, 50-ը` դիզվառելիքով, 8-ը` էլեկտրական տաքացուցիչներով եւ  2-ը` փայտով:
 Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից` ջեռուցման շրջանը հարթավայրային բնակավայրերի դպրոցների համար սկսվելու է նոյեմբերի 17-ից, իսկ լեռնային բնակավայրերի դպրոցների համար` հոկտեմբերի 31-ից, բարձրլեռնային բնակավայրերում` հոկտեմբերի 21-ից: Հարթավայրային են համարվում Ճամբարակի տարածաշրջանի Այգուտի, Բարեպատի, Անտառամեջի, Դպրաբակի եւ Կալավանի միջնակարգ դպրոցները, որոնք գտնվում են ծովի մակարդակից 1400-1500 մետր բարձրություններում` համեմատաբար տաք գոտում: Ջեռուցման շրջանի առաջին փուլը կավարտվի այս տարվա դեկտեմբերի 24-ին, իսկ երկրորդ փուլը կսկսվի ձմեռային արձակուրդների ավարտից հետո` հունվարի 24-ին: Ուսումնական բոլոր հաստատությունները հիմնականում ապահովված են համապատասխան վառելանյութերով: Բոլոր դպրոցներում միջոցներ են ձեռնարկվում հրդեհային անվտանգության կանոնները պահպանելու համար:
   Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի կարգադրությամբ սահմանվել է նաեւ դպրոցների 2011թ. պետբյուջեով հանրակրթական դպրոցներում ուսուցման գծով պետական պատվերի ծրագրով ջեռուցման նպատակով տրվող վառելիքի չափը եւ ջեռուցման սեզոնում տաքացվող օրերի թիվը: Հարթավայրային բնակավայրերի դպրոցների համար սահմանվել է ջեռուցման 80 օր, օրական՝ 2.6 լիտր հեղուկ վառելանյութ` ըստ դասասենյակների եւ լրացուցիչ տաքացվող 2 դասասենյակների հաշվով: Լեռնային բնակավայրերի դպրոցների համար նախատեսվել է 106 ջեռուցման օր,  օրական՝ 3.1 լիտր դիզվառելիքով: Բարձրլեռնային բնակավայրերի դպրոցների համար նախատեսվել է 116 ջեռուցման օր,  օրական՝ 3.7 լիտր վառելիքով:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More