ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 18 ноября 2011 г.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼՈԲԱԼ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԿԱՋԱԿՑԻ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ


Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական, վերլուծական կենտրոնում Հայաստանի գլոբալ էկոլոգիական հիմնադրամը հրավիրել էր հանդիպում Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների ներկայացուցիչների եւ հասարակական կազմակերպությունների անդամների հետ:
Հանդիպման սկզբում Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի ազգային համակարգող Հովհաննես Ղազարյանը ներկայացրեց հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի նպատակների ու առաքելությունների մասին, որոնք միտված են լուծելու համայնքների բնապահպանական, ինչպես նաեւ սոցիալական խնդիրներ:
Հիմնադրամն իր աշխատանքային այցի ընթացքում Գեղարքունիքի մարզի շուրջ 10 համայնքի եւ 5 հասարակական կազմակերպությունների ներկայացրեց առաջարկվող դրամաշնորհային ծրագիրը, դրա փուլերն ու մանրամասները: Դրամաշնորհի ֆինանսավորման առավելագույն չափը 50 հազար ամերիկյան դոլար է: Ծրագրին մասնակից համայնքը եւս պիտի ունենա հավասարաչափ ներդրում'գումար, աշխատուժ կամ բնանյութ: Ծրագրի ներկայացուցիչը հայտնեց նաեւ, որ ծրագրի իրականացման առավելագույն ժամկետը 24 ամիս է:
Հովհաննես Ղազարյանը հայտնեց, որ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը 182 երկրների, միջազգային հաստատությունների, հասարակական կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի միջեւ հաստատված գլոբալ գործընկերություն է, որի նպատակն է արձագանքել գլոբալ բնապահպանական խնդիրներին' աջակցելով կայուն զարգացմանն ուղղված ազգային նախաձեռնություններ: Համայնքներում կյանքի կոչվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում մասնակից համայնքներում կլինեն անհատական հանդիպումներ' հստակ եւ նպատակային ծրագրեր նախագծելու եւ հաստատելու համար:
Հանդիպման ավարտին համայնքապետերն ու ՀԿ անդամները Հայաստանի գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աշխատակազմի ներկայացուցիչներին տվեցին իրենց հուզող հարցերը' ստանալով պատասխաններ ու պարզաբանումներ:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More