ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 29 ноября 2011 г.

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ


ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ Գավառ քաղաքի ավագ դպրոցում այսօր բացվեց «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ցուցահանդեսը:
Ինչպեսի  <<Գեղամա աշխարհի>>թղթակցին տեղեկացրեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը, այս ցուցահանդեսը ԿԲ-ի կողմից կազմակերպված 6-րդ միջոցառումն էր, որի նպատակը Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը ներկայացնելն էր, ինչպես նաեւ' Կենտրոնական բանկի գործունեությանը ծանոթացնելը:
Եզակի ցուցանմուշները, որոնք բերվել էին Կենտրոնական բանկից, Գավառում կցուցադրվեն մինչեւ դեկտեմբերի 5-ը: Ցուցադրված նմուշները ներառում էին Ք.ա. 3-րդ դարից մինչեւ մեր օրերը Հայաստանի բոլոր մետաղադրամներն ու թղթադրամները:
Ինչպես հավաստեց ԿԲ Սպառողների իրավունքների պաշտպանության եւ շուկայի վարվելակերպի բաժնի վերլուծաբան Սեւակ Միքայելյանը, Հայաստանի դրամաշրջանառության պատմության ներկայացումը տարածաշրջաններում չի ավարտվում միայն ցուցադրությամբ, այլ ուղեկցվում է տարաբնույթ դասախոսություններով ու մեկնաբանություններով: Այսօր Գավառի ավագ դպրոցի աշակերտների 4 խմբի համար իրականացվել է դասախոսություն, որի ընթացքում նրանց ներկայացվել են մի շարք թեմաներ, այդ թվում' ֆինանսական գործառույթներ, գնաճ, ֆինանսական համակարգի տարրական ծանուցումներ:
Դասախոսությունների նպատակը, ըստ Միքայելյանի, դպրոցականների շրջանում ֆինանսական կրթության պայմանների բարելավումն է: Դասախոսություններ կկազմակերպվեն նաեւ Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողների համար: Համալսարանում կազմակերպվող դասախոսությունները կմեկնարկեն վաղվանից' տեւելով մինչեւ դեկտեմբերի 2-ը: Ուսանողներին դասավանդվող թեմաները հիմնականում կլինեն «Դրամավարկային քաղաքականությունը» եւ «Ֆինանսական վերհսկողությունը»:
Գեղարքունիքի մարզի իշխանությունների աջակցությամբ կկազմակերպվեն նաեւ Գեղարքունիքի մարզի այլ տարածաշրջանների դպրոցականների այցելությունները Հայաստանի դրամաշրջանառության պատմության ցուցահանդեսին:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More