ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 28 ноября 2011 г.

ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ԳՅՈՒՂՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՃ


 Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունում ամփոփվել է 2011 թվականի գյուղատնտեսական տարին:
 Ըստ վարչության տվյալների` Գեղարքունիքի մարզում 2011 թվականին կատարվել է 20.300 հեկտար աշնանացան` նախորդ տարվա 13.723 հեկտարի համեմատ:
 Այս տարի հնձվել է 425 հազար տոննա խոտ, որը նախորդ տարվա ցուցանիշին գերազանցում է 15 հազար տոննայով: Մարզի տնտեսություններում կուտակվել է 250 տոննա սիլոս` 100 տոննայով ավել նախորդ տարվա կուտակածից: 
 Հացահատիկի բերքատվությունը 2011 թվականին կազմել է 125 հազար տոննա, 2010 թվականին` 108.900  տոննա, իսկ 2009 թ.` 111 հազար տոննա: 2011 թվականին Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի բերքատվությունը կազմել է 255 հազար հարյուր տոննա, 2010 թվականին` 233 հազար, իսկ 2009 թվականին` 254.3 հազար տոննա:  Բանջարբոստանային կուլտուրաների բերքատվությունը 2011 թվականին Գեղարքունիքի մարզում եղել է 57.3 հազար տոննա, 2010 թվականին` 51.5 հազար, 2009 թվականին` 49,5 հազար տոննա: Բանջարբոստանային մշակաբույսերի մեջ հաշվառվել են կաղամբը, ճակնդեղը, գազարը: Պտղի արտադրությունն  այս տարի կազմել է 23.5 հազար տոննա, նախորդ տարում՝ 21.2 հազար տոննա, իսկ 2009 թվականին` 10.5 հազար տոննա: Ինչպես պարզաբանեցին գյուղվարչությունում՝ Գեղարքունիքի մարզի պտղի բերքատվության մեջ ներառված են միայն տանձի ու խնձորի համախառն ներքին արդյունքների տվյալները: 
 Գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը եւս շոշափելի տարբերություն ունի նախորդ տարիների տվյալներից՝ բացառությամբ խոշորի գլխաքանակի: Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն այս տարի կազմել է 95.880, որը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 6030-ով, որից կովերի գլխաքանակը 2011 թվականին եղել է 51.871, իսկ 2010 թ՝ 50.617: Հաշվառվել է 8541 խոզ, որը 125-ով ավել է նախորդ տարվա տվյալներից: Խոզերի եւ այծերի թիվը 90.822-ն է, որը նախորդ տարվա տվյալներին գերազանցում է 5580-ով: 
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More