ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 2 мая 2011 г.

ՍԵՎԱՆԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ ԲՆԱԴՐՈՂ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

տարգալակտուց
 Վերջին 3 տարիների ընթացքում, կապված Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետ, Սեւանա լճում եւ նրա ջրահավաք ավազանում ավելացել են բնադրող թռչունների տեսակները: Եվ դա հաստատում են ոչ միայն մասնագետները, այլ նաեւ տարիքն առած շատ մարդիկ, ովքեր այդ տեսակները Սեւանում չեն նկատել տասնյակ տարիների ընթացքում: Ինչպես տեղեկացրեց ՙՍեւան՚ ազգային պարկի պահպանության բաժնի տեսուչ, ԲԸՐԴԼԱՅՖԻ թռչունների պահպանության միության անդամ, Գեղարքունքի մարզի խնամակալ Արտակ Սարգսյանը` մինչեւ Սեւանի մակարդակի կտրուկ անկումը Սեւանի ավազանում բնադրել կամ կայանել են 349-ից ավելի ջրլող կամ ցամաքային թռչուններ: Սեւանի մակարդակի իջեցումից հետո այդ տեսակները սահմանափակվել են 276-ի մեջ: Սակայն վերջին ժամանակներս Սեւանի ավազանում սկսել են հայտնվել մի շարք տեսակներ, որոնք տասնյակ տարիներ առաջ համարվում էին անհետացած: Այսպես` հայտնվել է հավալուսնը, որը վերջին անգամ այստեղ երեւացել է 14 տարի առաջ: Նկատվել է 14 հատ հավալուսն, որոնք կայանել են դեկտեմբերի 21-ին եւ հեռացել փետրվարի 21-ին: Նկատվել է 30 հատ կարապ: Քաջահավերի խմբերը 2009 թվականից սկսել են բնադրել Նորատուսի անտառամերձ հատվածներում: Սեւանում բնադրել է նաեւ տարգալակտուցը: 38-40 զույգ կվակվա բնադրել է ճայերի կղզում, եւ այն էլ` բավականին հաջող: Փոքր Սեւանում հայտնվել են մեծ ձկնկուլներ` 140-150 հատ: Վերջապես այստեղ բնադրել են բադերի շատ տեսակներ եւ խմբաքանակներ, որոնցից են կարմիր կռնչան բադը, լայնակտուց, բզապոչ, կարմիր բադերը, մրտիմները, սեւ փարփարը, սուզաբադը: Սեւանի թռչնաշխարհի այսօրվա բազմազանությունը հիմնականում պայմանավորված է  բնադրավայրերի ու սննդի համար նպաստավոր պայմանների ստեղծմամբ:  

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More