ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 3 октября 2011 г.

ԳԱՎԱՌՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ՝ ԸՆԴՆԴԵՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ


 Ընտանեկան բռնության զոհ դարձած Զարուհի Պետրոսյանի հիշատակին այսօր Գեղարքունիքի մարզկենտրոնում կազմակերպվել էր մոմավառության եւ հիշատակի օրվա արարողություն:
Հիշատակի արարողությանը մասնակցում էին կանայք, ուսանողներ եւ տղամարդիկ: Մասնակիցների շարքերը համալրեցին նաեւ անցորդները:  
 Մոմավառությունը կազմակերպվեց <<Կանանց  իրավունքների կենտրոն>> հասարակական կազմակերպության կողմից:  Կազմակերպության Գեղարքունիքի մասնաճյուղի համակարգող Կարինե Մոմչյանը <<Գեղամա աշխարհի>> թղթակցին տեղեկացրեց, որ մոմավառության եւ ընտանեկան բռնությանը դեմ քարոզող միջոցառում կազմակերպվեց  Հայաստանի 4  քաղաքներում`  Գավառում, Իջեւանում, Կապանում եւ Վանաձորում: 
 Ընտանեկան բռնության զոհ դարձած, ամուսնու եւ սկեսրոջ կողմից դաժան ծեծի արդյունքում մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի հիշատակին այսօր Գեղարքունիքի մարզկենտրոնում կազմակերպվել էր մոմավառության եւ հիշատակի օրվա արարողություն:
Հիշատակի արարողությանը մասնակցում էին կանայք, ուսանողներ եւ տղամարդիկ: Մասնակիցների շարքերը համալրեցին նաեւ անցորդները: Հանդիպման սկզբում մասնակիցները խմբվեցին Գավառի սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, որտեղ խոսվեց կատարված անմարդկային արարքի մասին:
  Միջոցառումը ուղեկցվում էր <<Ինչի կարող է բերել մեր լռությունը>>՚, <<Պահանջում ենք արդար դատավարություն>>, <<Ոչ ընտանեկան բռնությանը>>, <<Բռունցքները բռնության համար չեն>>, <<Մի լռեք>>, <<Միացեք>> կոչերով,  ցուցանակներով եւ սեւ ժապավեններով: Հանդիպման կազմակերպիչները մասնակիցների հետ զրուցեցին ընտանեկան բռնության իրավական եւ հոգեբանական մանրամասների մասին: Այնուհետեւ միջոցառման մասնակիցները մուտք գործեցին Գավառի սուրբ Աստվածածին եկեղեցի,  որտեղ էլ մոմ վառեցին` ընտանեկան բռնության զոհ դարձած 20 ամյա Զարուհու հիշատակին:
 Մոմավառությունը կազմակերպվել էր <<Կանանց  իրավունքների կենտրոն>> հասարակական կազմակերպության կողմից:  Կազմակերպության Գեղարքունիքի մասնաճյուղի համակարգող Կարինե Մոմչյանը  տեղեկացրեց, որ մոմավառության եւ ընտանեկան բռնությանը դեմ քարոզող միջոցառում կազմակերպվեց  Հայաստանի 4  քաղաքներում`  Գավառում, Իջեւանում, Կապանում եւ Վանաձորում:
 Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More