ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 12 июля 2011 г.

ՄԵՐ ՔԱՂԱՔԻ ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐԸ

 Հարգելի խմբագրություն
 Ձեր միջոցով ուզում եմ երախտիքի խոսք ուղղել Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանին, ում նյութական միջոցների հաշվին եւ բարի կամքի շնորհիվ վերջերս լույս տեսավ իմ հեղինակած ՙՀավերժի ճամփորդ՚ ստվարածավալ եւ շքեղակազմ գիրքը: Այդ գրքում ամփոփված են իմ բանաստեղծությունները, պոեմները, առակները, բալլադները, որոնք ես երկնել եմ մոտ հինգ տասնամյակ ու ձգտել անմնացորդ նվիրումով դրանք դարձնել ժողովրդիս հոգեւոր սեփականությունը:
Տպագրվելը ԽՍՀՄ տարիներին շատ ու շատ գրողների անհագ երազանքն էր, որն իրականություն դարձնելու համար հարկավոր էր նաեւ հաղթահարել գրաքննության արգելքը: Իմ առաջին ժողովածուից՝ ՙԽղճի ձայնից՚ շատ գործեր դուրս մնացին գրաքննության պատճառով: Հետո եկան ավելի դժվար ժամանակներ, մի կտոր հաց ու վաստակ ստեղծելու ծանր ժամանակներ: Տպագրվելու գործը հեշտացավ, գրաքննությունը մեր նորանկախ պետությունում վերացնելու արդյունքում, սակայն ֆինանսական միջոցներ գտնելը այլեւս խնդիր դարձավ ստեղծագործողների համար: Բանը մնաց մեկենասներին, որոնց խղճից ու կամքից է կախված մեր գրականության ու արվեստի հետագա  զարգացումը: Այդ մեկենասներից մեկն էլ Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանն է, ով քանիցս հովանավորել է մեր քաղաքի գրականության եւ արվեստի մարդկանց: Եվ կարեւորն այն չէ, թե հարգարժան քաղաքապետը որքան է ծախսել իմ հեղինակած գրքի վրա: Կարեւորն այն է, որ մեր կողքին այսօր կան արվեստի, գրի ու գրականության արժեքը գնահատող ղեկավարներ: Այս հանգամանքն էլ ինձ ուժ է տալիս՝ նոր ավյունով ու եռանդով լծվելու ստեղծագործական անդուլ աշխատանքի:
Վարդգես Սեւոյան
ք. Մարտունի, բանաստեղծ

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More