ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 12 июля 2011 г.

ՀՈՒՄՈՐԵՍԿ ԱՍՏԾՈ ԵՐԵՔ ՊԱՏՎԻՐԱՆԸ

Գեղարքունիքի մարզի մասին ֆիլմ էի նկարում: Օպերատորի հետ աշխատում էինք Նորատուս գյուղում: Պետք է նկարահանեինք Նորատուսի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Գյուղապետի տեղակալ Վաչիկը մեզ որպես ուղեկից ամրացրեց ոմն Ասատուրի: Մեքենան ես էի վարում, իսկ ինքը նստած էր կողքիս: Լուսադեմ էր, եւ Ասատուրը սթափ վիճակում էր:
Համենայնդեպս, նրանից օղու հոտ չէր փչում: Երբ տեղ հասանք, Ասատուրը մտավ եկեղեցի, իսկ ես դրսում հրահանգներ էի տալիս օպերատորին: Աշխատանքն ավարտելուց հետո վերադարձանք գյուղապետարան, ուր եւ պիտի իջեցնեինք մեր ուղեկցին: Երբ Ասատուրը նստեց մեքենա, նրանից օղու սուր հոտ փչեց:
-Ասատուր ջան, - ասացի, - դու առավոտյան խմած չէիր, երբ նստեցիր կողքիս, էս ե՞րբ հասցրիր օղի օգտագործել, որ մենք չիմացանք:
-Շեֆ ջան, -անկեղծացավ Ասատուրը, - որ դուզն ասեմ, տղերքով գիշերը գալում ենք Գրիգոր Լուսավորիչ, հավքվում, խմում ենք, ինչ էլ օր մնում ա, պախում ենք քարերի տակը, հուզած վախտ  էլ  էլի գալում, ցերեկը Ասու պատվիրանը կատարում, էթում: Հեսօր էլ բարլուսախառ խասցրի, Ասու իրեք պատվիրանը կատարեցի, հելա:
-Ասատուր, բայց Աստծո պատվիրանները տասն են, ոչ թե երեքը:
-Շեֆ ջան, դու լավ չես գիդում,, իրեքն են:
-Լավ, ասա, տեսնեմ, թե որոնք են այդ երեքը:
-Մեկ բաժակ, երկու բաժակ, իրեք բաժակ...
Հրանտ Հակոբյան
կինոռեժիսոր

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More