ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 9 ноября 2011 г.

ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ ԵՆ ԾՆՎՈՒՄ ԵՎ ԿՅԱՆՔԻ ԿՈՉՎՈՒՄ ԳԱՎԱՌԻ ԲԻԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ


<<Եվրասիա համագործակցության հիմնադրամի>> կողմից կազմակերպվում է <<Մարդամեջ>> սոցիալական նորարարության ճամբարը, որը իրականացնում է <<Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ>> ծրագիրը: Ծրագրի շրջանակներում այսօր <<Գավառի բիզնես կենտրոն>> հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին հանրային 20 տարբեր ոլորտների` կրթական, առողջապահական, պետական, մասնավոր գործունեություն ծավալող  համակարգչային մասնագետներ: Հանդիպումը կազմակերպվել էր <<Գավառի բիզնես կենտրոն>> հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Քննարկմանը հրավիրված <<Եվրասիա համագործակցության հիմնադրամի>> ներկայացուցիչ Մարինա Մխիթարյանի կողմից ներկայացվեց ծրագիրը, որի նպատակը ինչպես ամբողջ ՀՀ-ում, այնպես էլ Գեղարքունիքի մարզում առկա այն սոցիալական խնդիրներին լուծում տալն է, որոնք հնարավոր է իրականացնել վեբ միջոցներով: 
-Մեր մարզում քիչ չեն սոցիալապես անապահով, հաշմանդամ խմբերը, որոնք հնարավորություն չունեն օգտվելու տեղեկատվական տեխնոլոգիաներից: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս նրանց` գրագետ օգտվելու ինտերնետից, նրանց ձեռքի աշխատանքները վաճառքի հանելու էլեկտրոնային տարբերակով, նույնիսկ կազմակերպելու վիրտուալ կրթություն կամ մասնագիտական խորհրդատվություն,- ասաց <<Գավառի բիզնես կենտրոն>> ՀԿ նախագահ Անահիտ Շահզադյանը:
Հանդիպման ժամանակ նոր գաղափարներ ունեցող ծրագրավորողները, համացանցի ակտիվիստները, սոցիալական խնդիրներով մտահոգ մարդիկ հրավեր ստացան՝ մասնակցելու ծրագրի շրջանակներում Ծաղկաձորում կայանալիք սոցիալական նորարարության <<Մարդամեջ>> ճամբարին, որտեղ վերջիններս հնարավորություն կունենան ներկայացնել սոցիալական ակտուալ խնդիրներ, որոնց առնչվել են կյանքում եւ որոնց լուծումը հնարավոր է տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցներով: 
 Ճամբարի դատավորները կընտրեն ներկայացված գաղափարներից 6-7-ը, որոնք ճամբարի աշխատանքի ընթացքում արդյունավետ գործիքներ դառնալու պոտենցիալ կունենան:
 Սահմանափակ թվով ծրագրեր կստանան ֆինանսական աջակցություն <<Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ>> ծրագրի կողմից, որն էլ հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:
Հասմիկ Գրիգորյան


0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More