ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 16 ноября 2011 г.

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԱՐՎԵՍՏԻ ԱՇԽԱՐՀ

 Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի պատկերասրահում բացվել էր <<Ճանապարհ դեպի արվեստի աշխարհ>> խորագիրը կրող ցուցահանդես: Այն հեղինակել էր Երեւանի պետական մանկավարժական ինստիտուսի ուսանողուհի, լիճքեցի Արաքս Հոխիկյանը: Նա <<ֆեյսբուք>>սոցիալական ցանցում բացելով նույնանուն մի խումբ՝ մեկ ընդհանուր գաղափարի շուրջ է հավաքել 120 նկարիչների:
-Արվեստը բացահայտում է մարդու ներաշխարհը, կերպարվեստը արվեստի այն ճյուղն է, որի միջոցով արվեստի անհատականությունը յուրովի է դրսեւորվում: Ուստի խմբի նպատակն է ի հայտ բերել այն երիտասարդ նկարիչներին, ովքեր արվեստի բնագավառում իրենց ասելիքն ունեն,- ասում է հեղինակը:
 Ցուցահանդեսի կազմակերպման, իրականացման գործում նկարիչների խմբին աջակցել է <<Մարտունու կանանց համայնքային խորհուրդ>> հասարակական կազմակերպությունը: Ինչպես տեղեկացրեց Մարտունի քաղաքի պատկերասրահի տնօրեն Անահիտ Գեւորգյանը՝ ցուցահանդեսում ներկայացվեցին ութ երիտասարդ նկարիչների գունանկարները, գեղանկարները, գծանկարները եւ յուղանկարները, որոնք ունեին տարբեր թեմատիկա:
 Ցուցահանդեսն ուղեկցվեց նաեւ միջոցառմամբ, որը իրենց մասնակցությամբ զարդարեցին Մարտունի քաղաքի երեք եւ Ներքին Գետաշենի դպրոցների աշակերտները: Թերեզա Գրիգորյանի կատարմամբ հնչեց Կոմիտասի <<Կռունկը>>: Այցելուները հիմնականում Մարտունու տարածաշրջանի հասարակությունն էր: <<Այս ցուրտ եղանակին, մեր հոգիները ջերմացան>>,- գոհունակությամբ ասում էին նրանք:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More