ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 13 сентября 2011 г.

ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ ԵՆ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿՏՈՒՐՆԵՐԸ


  Արդեն մեկ ամիս է, ինչ Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Սեւան եւ Ճամբարակ քաղաքներում ընթանում են բազմաբնակարան շենքերի կտուրների հիմնանորոգման աշխատանքներ: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության կապիտալ շինարարության բաժնի վարիչ Արմեն Զոհրաբյանը՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված միջոցների հաշվին 4 բազմաբնակարան շենքի կտուր նորոգվում է Մարտունի, երեքական շենքերի կտուրներ՝ Գավառ եւ Սեւան եւ երկու շենքի կտուրներ՝ Ճամբարակ քաղաքներում: Ամբողջությամբ փոխվում են փայտյա կրող կոնստրուկցիաները, ջրահեռացման համակարգը, շիֆերները փոխարինվում են ցինկապատ թիթեղներով: Այսօրվա դրությամբ Գավառում, Սեւանում եւ Ճամբարակում ավարտին են հասցվել մեկական բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման աշխատանքները: Մեկական շենքերի տանիքների նորոգման աշխատանքներն էլ մոտենում են ավարտին, մինչդեռ Մարտունի քաղաքում դրանք դեռեւս նոր են սկսվում: Գեղարքունիքի մարզի քաղաքային վերոնշյալ 4 համայնքների բազմաբնակարան շենքերի կտուրների հիմնանորոգման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 178 միլիոն դրամ, որը բաշխվել է հետեւյալ կերպ. Մարտունի՝ 45 միլիոն դրամ, Գավառ՝ 48 միլիոն դրամ, Սեւան՝ 57 միլիոն դրամ եւ Ճամբարակ՝ 28 միլիոն դրամ: Հիմնանորոգման աշխատանքները նախատեսված է ավարտել այս տարվա նոյեմբեր ամսին:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More