ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

суббота, 25 июня 2011 г.

Խաղաղության կորպուսի նոր կամավորներ՝ Գեղարքունիքում


Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը հունիսի 16-ին ընդունեց ԱՄՆ խաղաղության կորպուսի երեւանյան գրասենյակի ներկայացուցիչներին' Եվրոպական, Միջերկրական եւ Ասիական տարածաշրջանի Խաղաղության կորպուսի ղեկավար Հելեն Ա. Լումանի գլխավորությամբ: Խաղաղության կորպուսի տարածաշրջանային ղեկավար Հովհաննես Ստեփանյանը տեղեկացրեց մարզում կորպուսի կամավորների կատարած աշխատանքների ու առաքելությունների մասին:
Հյուրերը հաշվետվության կարգով Գեղարքունիքի մարզպետին տեղեկացրին Հայաստանում ապրող եւ աշխատող կամավորների առօրյայի, նրանց կենցաղի ու առաքելությունների մասին: Ներկայում Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում աշխատում է 13 կամավոր, իսկ 2002-2011 թթ ընթացքում մարզում աշխատել է 64 հոգի: Կամավորների առաքելության ժամանակահատվածը 2 տարի է, որի ընթացքում նրանք սկզբում բնակվում են հյուրընկալող ընտանիքներում, ապա` առանձին, կամ շարունակում ապրել հյուրընկալող ընտանիքների հետ:
Խաղաղության կորպուսի աշխատակիցները հայտնեցին, որ կամավորների մի մասի աշխատանքային ժամկետը լրացել է, եւ այժմ արդեն Հայաստանում են նոր կամավորներ: Սկսած օգոստոսի 17-ից` Գեղարքունիքի մարզում իրենց կամավորական աշխատանքները կսկեն 8 նոր կամավորներ: Նրանցից 3-ը համայնքային բիզնես-զարգացման մասնագետներ են, մնացած հինգը' անգլերենի: Կամավորները կհյուրընկալվեն ու կաշխատեն Վարդենիսում, Լճաշենում, Սեւանում, Շատվանում եւ Վերին Գետաշենում:
Հանդիպման ավարտին Նվեր Պողոսյանը խրախուսեց կամավորների աշխատանքը' կարեւորելով փոխհամագործակցության ու հաճախակի կազմակերպվող հանդիպում-քննարկումների դերը:
Հանդիպումից հետո Խաղաղության կորպուսի ներկայացուցիչները Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ եղան Գավառի վերականգնողական կենտրոնում, որտեղ աշխատում է նաեւ նրանց գործընկեր կամավորը:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More