ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

суббота, 25 июня 2011 г.

Ընտանեկան նպաստ ստանալու համար Գեղարքունիքում մայիսին փաստագրվել է 1308 քաղաքացի


Գեղարքունիքի մարզի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում (ՍԾՏԳ) շարունակվում է ընտանեկան նպաստների եւ հրատապ դրամական օգնության տրամադրման համար փաստագրվելու գործընթացը: Ինչպես տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի վարիչ Սուրիկ Խաչատրյանը, հունիսի մեկից սկսած' անձնագրային բաժիններ ընտանեկան նպաստ ստանալու նպատակով դիմող քաղաքացիներին այլեւս տեղեկանքներ չեն տրամադրվում, քանի որ ՍԾՏԳ-ներն արդեն աշխատում են բազաներով՝ «Նորք» տեղեկատվական կենտրոնի հետ, եւ եթե վերջինիս կողմից տրամադրած տվյալներում լինում են անճշտություններ, ապա ՍԾՏԳ-ն զբաղվում է ճշտումներ կատարելով:
Կատարված փոփոխությունների արդյունքում դանդաղում է փաստագրման գործընթացը, քանի որ սխալների ճշգրտումը տեւական ժամանակ է պահանջում, իսկ արդյունքում' տուժում են նպաստառու ընտանիքները:
Նրա խոսքով' հունիսի 1-21-ը փաստագրվող ընտանիքների թիվը 30 տոկոս է, իսկ մայիսի նույն ժամանակահատվածում փաստագրվել է ընտանեկան նպաստ ստանալու համար դիմածների 55 տոկոսը: Ընդհանուր առմամբ' մայիսին Գավառի տարածաշրջանում փաստագրվել է 233, Մարտունիում' 515, Սեւանում' 182, Վարդենիսում' 286 եւ Ճամբարակում 92 քաղաքացի: 2010 թվականի մայիսին ընտանեկան նպաստների համար փաստագրվողների ցուցանիշը կազմել է 1306, ինչը նշանակում է, որ այս տարի մայիսին ընտանեկան նպաստների համակարգում փատրագրվողների թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 2-ով: Իսկ հունիսի 21-ի դրությամբ' Գավառի տարածաշրջանում փաստագրվել է 76, Մարտունիում' 235, Սեւանում' 64, Վարդենիսում' 22 եւ Ճամբարակում ՝ 27 քաղաքացի:
Նույն վարչության համաձայն` հունիսի 1-21-ը երեխայի խնամքի համար նպաստ է ստացել 22 քաղաքացի, երեխայի ծննդյան միանվագ նպաստ' 88, 3-րդ եւ 4-րդ երեխայի նպաստ' 11 քաղաքացի:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More