Գեղարքունիքի մարզ-ԼՂՀ Մարտունու շրջան առեւտրատնտեսական-կրթամշակութային փոխհամագործակցության շրջանակներում Գեղարքունիքի մարզից Մարտունու շրջան են մեկնել երկու կոմբայն:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանի հավաստմամբ` ԼՂՀ Մարտունու շրջանի գյուղերում արդեն երկու շաբաթ է, ինչ աշխատում են Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք եւ Վահան գյուղերին պատկանող կոմբայնները: Կոմբայններն օրական հնձում են առնվազն 5 հեկտար տարածք: Մեր մարզից մեկնած տեխնիկաները կշարունակեն գյուղատնտեսական աշխատանքներում աջակցել ԼՂՀ Մարտունու շրջանի գյուղական համայնքներին առաջիկա 20 օրերի ընթացքում: Իսկ Գեղարքունիքի մարզում հացհունձը կսկսվի օգոստոսի սկզբներից:
Անի Պողոսյան
0 comments:
Отправить комментарий