ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 12 июля 2011 г.

ՀԱՆՈՒՆ ԲԱՐՁՐԱՑՈՂ ՍԵՎԱՆԻ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ

 ՀՀ Նախագահի այցի ընթացքում  հանրապետական ու տեղական զանգվածային լրատվամիջոցներին Սեւանա լճի հիմնահարցերի լուծման ընթացքի մասին տեղեկատվություն ներկայացրեց ՙՍեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի՚ նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:

 Նա լրագրողներին տեղեկացրեց, որ ըստ  նոր ժամանակացույցի՝ բոլոր վերոնշյալ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մոտակա երկու տարիների ընթացքում։

 2002 թվականից առ այսօր Սեւանա լճի մակարդակը բարձրացվել է 3 մետր 96 սանտիմետրով։ Դա ահռելի ձեռքբերում է, որը կարելի է վերագրել ինչպես իշխանություններին, մասնագետներին, այնպես էլ ողջ հասարակությանը։ Սակայն, ինչպես նշվեց սկզբում, այս մեծ ծրագիրն առաջացրել է բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են աստիճանական լուծում։ Վերջին երեք տարիների ընթացքում լճի մակարդակը բարձրացել է 91 սմ-ով, այս տարվա նիշը կազմել է 1900 մետր 50 սմ։
 ՙԿարեւորագույն խնդիրը կապված է ափամաքրման գործողությունների հետ։ Եթե մենք բարձրացնենք լճի մակարդակը մինչեւ սահմանված՝ 1905 նիշը եւ չունենանք մաքուր ջուր, ապա մեր բոլոր ջանքերն ապարդյուն կլինեն։ Դրա համար անհրաժեշտ է իրականացնել անտառմաքրման աշխատանքներ, ապամոնտաժել ջրի ճանապարհին գտնվող բոլոր շենք-շինությունները՚,–ասաց Վ. Մովսիսյանը։
 Այսպես, առաջիկա երկու տարիների ընթացքում ջրի տակ կանցնեն 509 շենք-շինություններ, որոնց 27 տոկոսը քարե շենքեր են, մնացածը՝ փայտյա եւ մետաղյա տնակներ։ Շինությունների 18 տոկոսն ունեն պետական գրանցում, 82 տոկոսը՝ ինքնակամ շինություններ են։ ՀՀ նախագահը խնդիր է դրել՝ արագացնել այդ շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները. ՙԱրդեն ապամոնտաժվել եւ տեղափոխվել է 342 շենք-շինություններ, ներկայումս ընթացքի մեջ են հինգը։ Ընդհանուր առմամբ 1905 նիշին լճի մակարդակը հասցնելու համար մենք ստիպված կլինենք ապամոնտաժել 4717 շենք-շինություններ։ Կցանկանայի շնորհակալություն հայտնել այդ 342 շինությունների սեփականատերերին, ովքեր իրենց անձնական շահը ավելի չեն գերադասել, քան ազգային շահը՚։
 Վ. Մովսիսյանն անդրադարձավ նաեւ Սեւանա լճի ավազանում ջրային համակարգերի բարելավման նպատակով իրականացվող ծրագրերին, որոնց աջակցում են ՙՎերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը՚, ՙԱբու-Դաբիի զարգացման հիմնադրամը՚ եւ ՙԱսիական զարգացման բանկը՚։ Այս ծրագրերը կնպաստեն դեպի լիճ թափվող կեղտաջրերի արտանետումների կրճատմանը եւ դրանց մաքրմանը. ՙՆերդրումները կազմում են 12 մլն եվրո: 1.76 մլն եվրո է կազմում ՀՀ կառավարության համաֆինանսավորումը։ Ծրագրով նախատեսվում է Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սեւան եւ Ջերմուկ քաղաքներում վերականգնել կոյուղու ցանցերը եւ կառուցել մաքրման կայաններ Գավառ, Մարտունի եւ Վարդենիս քաղաքներում։ Նախորդ տարի իրականացվել են ծրագրի առաջին մասով նախատեսված աշխատանքները. կառուցվել է շուրջ 20 կմ երկարությամբ կոյուղագիծ, եւ նշված կոլեկտորի 75 տոկոսն արդեն շահագործվում է՚։
 Ծրագրի երկրորդ մասով, որը վերաբերում է մաքրման կայանների կառուցմանը, արդեն սկսվել են շինարարական աշխատանքները բոլոր շինհրապարակներում։ Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա վերջին։

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More