ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 19 мая 2011 г.

ՆԺԴԵՀՅԱՆ ԴԱՍԱԺԱՄ՝ ԳԱՎԱՌԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

ԱՊԱԳԱՆ ՎՏԱՆԳՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է: 
Գ. ՆԺԴԵՀ
 Օրերս Գավառի ավագ դպրոցում պատմության ոսուցչուհի Ամայլա Զոլյանի ղեկավարմամբ դպրոցի իրավաբանական հոսքի 10-րդ դասարանում օրվա վերջին դասաժամը նվիրել էր հայ ազատագրական պայքարի հերոս Գարեգին Նժդեհին՝ այն վերածելով հայրենիքի հավիտենական եւ ցեղային արժեքների քննարկման դասի:
Դասարանի աշակերտները հանդես եկան Նժդեհյան ընթերցումներով: Էկրանի վրա արտացոլվում էին Նժդեհյան գաղափարներն ու մտքերը, որոնք քարոզում էին հայրենասիրություն, միաբանություն եւ ցեղակրոնություն, ինչպես նաեւ բնության հավիտենական օրենքների իմացություն:  
 Մասնակիցները չզգացին, թե ինչպես գեղեցիկ ու հագեցած միջոցառումը մեկ դասաժամից ձգվեց երկու ժամ՝ ուղեկցվելով բուռն քննարկումներով ու մեջբերումներով:
 Ուրախալի էր, որ միջոցառման մասնակից բոլոր աշակերտները բերանացի գիտեին Նժդեհի տասնյակ մտքերը՝ անգիր զետեղելով ոչ միայն իրենց հիշողության մեջ, այլեւ գիտակցելով դրանց կենսական ու գաղափարական արժեքները:
Դասաժամի բոլոր մասնակիցները հեռացան հոգեկան մեծ բավականություն ստացած: 

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More