ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 1 июля 2011 г.

ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՂԿՈՒՄ Է ՆՈՐԱՏՈՒՍԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ


Նորատուսի արվեստի դպրոցը Նորատուսի համայնքապետարանի շենքում կազմակերպել էր հաշվետվություն-ցուցահանդեսՀամայնքապետարանի պատերի ներքո ցուցադրվեցին արվեստի դպրոցի նկարչական դասարանի աշակերտների 2010-2011 ուսումնականտարվա լավագույն գործերըՄիջոցառմանը կատարումներով հանդես եկան նաեւ արվեստի դպրոցի ժողգործիքներ բաժնի սաները

Օրն համեմվեց դպրոցի երգչախմբի երգերովկամրջելով երգ-երաժշտությունն ու գեղանկարչությունըՆկարչական բաժնի շրջանավարտները հյուրերին համառոտակի ներկայացրին իրենց 5-ամյա կրթական տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքների մասին: Խոսվեց այն մեթոդների ու գեղագիտական մոտեցումների մասինորոնց հավատարիմ հետնորդ Մարգարիտա Հովեյանն իր աշակերտների մեջ սերմանել է սերն ու նվիրումը արվեստի հանդեպ:

Աշակերտների գեղագիտական կրթության կազմակերպմանն իր աջակցությունն է բերում նաեւ Նորատուսի արվեստի դպրոցի տնօրեն Կարեն Սիրականյանը:
Նորատուսի արվեստի դպրոցի նկարչության ուսուցչուհի Մարգարիտա Հովեյանը նշեցոր դպրոցում գործում է նկարչության 5-ամյա դասարանորտեղ ընդհանուր հաշվով սովորում էշուրջ 40 աշակերտՄՀովեյանըով սովորել է գեղանկարիչ Ստեփան Մինասյանի դասարանումիր սաների դասընթացը կազմակերպում է տարաբնույթ մեթոդներովՆրանց համար բազմիցս կազմակերպվել է նկարչություն բնության գրկում:
Աշակերտների գեղագիտական կրթությունը խորացնելու նպատակով պատանի նկարիչների համար այս տարի կազմակերպվել է շուրջ 6 այցելություն Հայաստանի թանգարաններում ու պատկերասրահներումՆրանք եղել են ՀՀ բնապահպանության պետական թանգարանումՍեւանի բնապահպանության պետական թանգարանումԾաղկաձորի Օրբելի եղբայրների թանգարանումՀՀ պետական պատկերասրահումՄՀովեյանի ջանքերով ուսումնական տարվա ընթացքում կազմակերպվել են հանդիպումներ Հայաստանի ճանաչված գեղանկարիչների ու արվեստագետների հետ:
Դպրոցի նկարչական խմբակը ակտիվորեն մասնակցում է տարբեր ծրագրերիԱյժմ նկարչական դասարանը պատրաստվում է <<Մարդը եւ բնությունը>> խորագիրը կրող <<Արեւորդի>> ցուցահանդեսինորտեղ նկարիչներին հնարավորություն կտրվի վրձնի լեզվով արտահայտել մարդը եւ բնությունը կապըՆրանք նաեւ նախապատրաստվում են Վիվասել ՄՏՍ-ի կողմից հայտարարված <<Բնություն եւ Վիվասել ՄՏՍ-ի ապրանքանիշը>> խորագրով մրցույթին:
Անի Պողոսյան


0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More