ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

суббота, 2 июля 2011 г.

ՈՐՈՇՎԵՑԻՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԵՔԻԱԹԱՍԱՑՆԵՐԸ

Գավառի երկրագիտական թանգարանում այսօր անցկացվեց «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության եւ բարբառի 3-րդ մրցույթ-փառատոնի մարզային փուլը, որը կազմակերպվել էր Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կողմից:
Մրցույթ-փառատոնի նպատակն է հայերենի տարբեր բարբառներով, մասնավորապես' Գեղարքունիքի մարզի, ու խոսվածքներով հնչեցնել ժողովրդական բանահյուսության նմուշները:
Ինչպես տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության գլխավոր մասնագետ Արփիկ Չքոլյանը, մրցույթին մասնակցում էին Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Սոնա Կարապետյանը' «Թագավորի խեքյաթ», Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Անի Հարությունյանը' «Ալաշկերտի խարսնիք», Երանոսի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Անուշ Քոսյանը' «Անբան ախճկա մասին զրույցը», Ծակքարի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Դիաննա Հակոբյանը Աստծո իրես դորի», Մարտունու թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Ադա Դավթյանը' օրհնանքներ, պատմություններ, Գավառի 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Գրետա Խանդանյանը' «Գառոյի կոչաղ տղի խեքյաթը», Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտ Վահե Գոզեյանը' «Քյասիբ խայի խեքյաթը» Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտ Հովհաննես ՀասասյանըՕխտը զուլումի պատմությունը» բանահյուսական նմուշներով:
Գնահատումը 10 բալային համակարգով էր: Հաղթողներ ճանաչվեցին 4 մասնակիցներ՝ Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհիներ Սոնա Կարապետյանն ու Անի Հարությունյանը, Երանոսի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Անուշ Քոսյանը եւ Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտուհի Գրետա Խանդանյանը:
Հաղթողները կմասնակցեն մրցույթի հանրապետական փուլին, որը կանցկացվի Երեւանում:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More