ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

суббота, 2 июля 2011 г.

«Գավառ», «Մարտունի» եւ «Վարդենիս» ջրօգտագործողների ընկերությունները պատրաստ են ոռոգման շրջանի մեկնարկին


 2011 թվականի ոռոգման շրջանի աշխատանքների մեկնարկի հետ կապված' Գեղարքունիքի մարզի երեք' «Գավառ», «Մարտունի» եւ «Վարդենիս» ջրօգտագործողների ընկերությունները հիմնականում պատրաստ են ոռոգման ջուր մատակարարելու ջրօգտագործողներին:
Ինչպես տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի առաջատար մասնագետ Ա. Ջրաղացպանյանը, «Գավառ» ՋՕԸ-ի աշխատանքները նորմալ ընթացքի մեջ են

Պայմանագրեր են կնքվել 550 շահառուների հետ, որոնց թիվը մինչեւ հուլիսի վերջը կհասցվի 5 հազարի, եւ նախատեսվում է ոռոգել 450-500 հեկտար հողատարածք:
2010 թվականին մատակարար ոռոգման ջրի դիմաց ընկերությունը պարտք չունի: Այս տարի նախատեսվում է պոմպակայան կառուցել Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում եւ վերանորոգել Հացառատ թաղամասի ոռոգման ցանցը' շուրջ 700 մետր երկարությամբ, որի շնորհիվ ոռոգելի հողատարածությունը կավելանա 30 հեկտարով:
«Մարտունի» ՋՕԸ-ում կան որոշակի խնդիրներ, որոնք ընթացքում լուծելի են, սակայն հիմնական խնդիրը Երանոսի եւ Աստղաձորի պոմպակայանների տեղափոխության խնդիրն է' կապված Սեւանա լճի բարձրացման հետ: Ներկայում ընկերությունը պայմանագիր է կնքել մոտ 1000 շահառուների հետ: 2011թ. նախատեսվում է ոռոգել 1690 հեկտար հողատարածք: Իսկ 2010 թվականին Զոլաքարի եւ Մարտունու պոմպակայանների վերակառուցման շնորհիվ 2011 թ. ոռոգելի հողատարածություններն ավելացել են 830 հեկտարով:
«Վարդենիս» ՋՕԸ-ը պայմանագիր է կնքել մոտ 600 շահառուների հետ, որն ընթացքի մեջ է: Այս տարի նախատեսված է ոռոգել 1600 հեկտար հողատարածք: Նախորդ տարում կառուցված Մասրիկի ջրանցքի շնորհիվ ոռոգելի հողատարածությունները 2011 թվականին ավելացել են 400 հեկտարով:
Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից հավաստիացրեցին, որ մարզի մյուս ջրօգտագործողների ընկերություններում առկա խնդիրները ժամանակի ընթացքում կստանան իրենց լուծումները:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More