ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 8 июня 2011 г.

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ԱՐԾՎԱՔԱՐ ԹԱՂԱՄԱՍԸ ԿՈՒՆԵՆԱ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ



 Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում ընթանում են խմելու ջրատարի ներքին ցանցի եւ մղիչ պոմպակայանի կառուցման աշխատանքներ: Ըստ ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ Գավառի տեղամասի պետ Մարտին Ղուդեյանի` ծրագիրն իրականացվում է Գավառի քաղաքապետարանի եւ ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ համագործակցությամբ: ՙՀայջրմուղկոյուղու՚ ներդրումը կազմում է մոտ 12 միլիոն, Գավառի քաղաքապետարանի ներդրումը` 3.5 միլիոն դրամ: Շինարարական աշխատանքները կավարտվեն մոտ 10 օրից, ինչի արդյունքում թաղամասի 547 տնտեսությունները կամ բաժանորդները կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ:
Այս պահի դրությամբ էլ Արծվաքարում խմելու ջուր սպառողներին մատակարարվում է 2-4 ժամ տեւողությամբ, իսկ մոտ 100 տնտեսություն ընդհանրապես խմելու ջրից զրկված են` այն կրելով մոտակա թաղամասերի ծորակներից: Կառուցվող 3 կիլոմետր երկարության ներքին ցանցի եւ մղիչ պոմպակայանի շահագործմամբ Արծվաքարում լուծում կստանա տարիներ տեւած եւ անլուծելի թվացող խմելու ջրի մատակարարման բարելավման խնդիրը: Ներքին ցանցը կառուցվում է պոլիէթիլենային խողովակներով: Այս աշխատանքներին զուգահեռ` Գավառ քաղաքի ՙԶորավար Անդրանիկ՚ եւ ՙԲարեկամություն՚ թաղամասերում շարունակվում են խմելու ջրատարի ներքին ցանցերի հիմնանորոգման աշխատանքները, ինչի շնորհիվ 5 բազմաբնակարան շենքերի եւ 70 առանձնատների բնակիչները կունենան շուրջօրյա ջրամատակարարում նախկին 6-7 ժամի փոխարեն: Վերոնշյալ վերջին երկու թաղամասերի ջրատարների ներքին ցանցերը բացառապես փոփոխվում են ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ ներդրումների հաշվին:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More