ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 21 октября 2011 г.

ԱԿՈՒՆՔՈՒՄ ՍՈՒԳ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ


Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում այսօր հուղարկավորեցին հոկտեմբերի 19-ին ավտովթարի զոհեր դարձած Մհեր Օհանյանին, Կարեն Բադալյանին, Արկադի եւ Արա Թադեւոսյան եղբայրներին: Ինչպես տեղեկացրեց Ակունքի գյուղապետ Արծրուն Ղարիբյանը, գյուղապետարանի եւ համայնքի ավագանու որոշմամբ' Ակունքում այսօրվանից հայտարարված է մեկշաբաթյա սուգ: Նույն որոշման մեկ այլ կետով գյուղապետարանի բյուջեից 200 հազարական դրամ հատկացվել է Մհեր Օհանյանի եւ Կարեն Բադալյանի, 300 հազար դրամ' Արկադի եւ Արա Թադեւոսյանների ընտանիքին: Դժբախտաբար, Արան ու Արկադին իրենց ծնողների ընդամենը երկու ժառանգներն էին:
Ավտովթարից զոհվածների ընտանիքներին օգնություն է հատկացրել նաեւ Գեղարքունիքի մարզպետարանը: Ըստ մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Հասմիկ Շահբազյանի, 100 հազարական դրամ է հատկացվել վթարի հինգ զոհերի' ակունքցի երեք ընտանիքների եւ գանձակցի Սարգիս Պողոսյանի ընտանիքին: Նույն ավտովթարի հետեւանքով վիրավորված եւ հիվանդանոց տեղափոխված վարորդ- ուղեւորների վիճակը մնում է կայուն: Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեն Եղիշե Հարեյանի հավաստմամբ' իրենց մոտ գտնվող Սամվել Ֆելիքսի Ենոքյանն ունի կոնքի բեկորային կոտրվածք, նրա վիճակը կայուն է եւ կյանքին վտանգ չի սպառնում: Կայուն է նաեւ Մարտունու բժշկական կենտրոն տեղափոխված մեկ այլ վիրավորի' հայկական բանակի սպա Դավիթ Գասպարյանի վիճակը, ով ստացել է աջ սրունքի կոտրվածք, իսկ այժմ բուժումը շարունակում է մայրաքաղաքում: Մարտունու բժշկական կենտրոնից մայրաքաղաք է տեղափոխվել նաեւ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, պայմանագրային զինծառայող Մհեր Զարոյանը' գանգոսկրի կոտրվածքով, թոքերի եւ այլ օրգանների վնասվածքներով, կայուն ծանր վիճակում:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More