ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 21 октября 2011 г.

ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻՆ ՀԱՏԿԱՑՎԵԼ Է 1 ՄԻԼԻԱՐԴ 350 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ


Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացված 1 միլիարդ 135 միլիոն դրամի հատկացումներով 2011 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզում շարունակվում են իրականացվել սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության ծրագրեր երեսունից ավել համայնքներում: Այդ ծրագրերին ավելանում են նորերը, քանի որ ՀՀ կառավարության' այս տարվա սեպտեմբերի 29-ի համապատասխան որոշմամբ, Գեղարքունիքի մարզին հատկացվել է եւս 1 միլիարդ 135 միլիոն դրամ՝ նոր ծրագրեր կյանքի կոչելու համար:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի վարիչ Արմեն Զոհրաբյանը, տրամադրված գումարի շրջանակներում սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության ծրագրեր կիրականացվեն 50 համայնքներում: Այդ 50 ծրագրերը հաստատված են Գեղարքունիքի մարզպետարանում եւ կիրականացվեն մարզպետարանի պատվիրատվությամբ: Տրամադրված գումարից 159 միլիոն 700 հազար դրամը հատկացվելու է շենքերի եւ շնությունների շիարարությանը, 936 միլիոն 690 հազար դրամը՝ շենք-շինությունների կապիտալ վերանորոգմանը: Ծրագրերում ներառված են համայնքային ճանապարհների, խմելու ջրատարների ներքին եւ արտաքին ցանցերի, համայնքային կենտրոնների, դպրոցների, մշակույթի տների, մանկապարտեզների, բազմաբնակարան շենքերի տանիքների, ոռոգման ջրատարների եւ պոմպակայանների հիմնանորոգման կամ կառուցման աշխատանքներ:
Ամենախոշոր ծրագիրը կիրականացվի Մարտունի քաղաքում, ուր 48 միլիոն 500 հազար դրամի ներդրմամբ կհիմնանորոգվի կենտրոնական փողոցներից մեկը՝ Մյասնիկյանը, որը քաղաքը կապում է Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար գյուղերին: Նախագծահետազոտական ծախսերին նախատեսված է տրամադրել 38 միլիոն 610 հազար դրամ:
Նշյալ ծրագրերի իրականացումն այժմ գտնվում է նախագծման փուլում, որը կավարտվի մեկ- մեկուկես ամսվա ընթացքում:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More