ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 21 октября 2011 г.

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ ԵՎ ԼՃԱՓ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ


Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք եւ Լճափ գյուղերում սպասվում են համայնքապետի նոր ընտրություններ: Ինչպես «Գեղամա աշխարհին» տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ալբերտ Աղեկյանը, ընտրությունները կայանալու են 2011 թվականի նոյեմբերի 6-ին: Այս պահի դրությամբ Գեղարքունիք համայնքում առաջադրվել եւ գրանցվել են երկու թեկնածու: Նրանցից մեկը ՀՀԿ անդամ, գործող գյուղապետ Կարապետ Ասատրյանն է, իսկ երկրորդ թեկնածուն՝ ինքնաառաջադրված, ՀՀԿ անդամ Վանիկ Ասատրյանը, ով այսօր արդեն դիմում է ներկայացրել հանձնաժողովին՝ ինքնաբացարկ հայտարարելով:
Լճափ համայնքում առաջադրվել եւ գրանցվել են երեք թեկնածուներ: Առաջինը գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Հայկ Սիմոնյանն է, երկրորդը' «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Կառլեն Հակոբյանը: Իսկ երրորդ թեկնածուն «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, ինքնաառաջադրված Գնել Գեւորգյանն է: Այժմ ընթանում է թեկնածուների քարոզչությունը' հանդիպումների տեսքով, կամ զանգվածային լրատվամիջոցներով:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More