ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 29 сентября 2011 г.

ԳԱՅԼԵՐԸ ՁՈՐԱԳՅՈՒՂՈՒՄ ՀՈՇՈՏԵԼ ԵՆ 52 ԳԼՈՒԽ ՈՉԽԱՐ


Ձորագյուղում գայլերը 52 գլուխ ոչխար են հոշոտել: Ինչպես տեղեկացրեց Ձորագյուղի համայնքապետ Լյովա Գրիգորյանը, 3-4 գայլ հոշոտել են համայնքի բնակիչ Մանվել Խլղաթյանին պատկանող 25, Հայկ Խչոյանին պատկանող 10, Աբով Ավետիսյանին պատկանող 6, Ֆելիքս Հարությունյանին պատկանող 3 ոչխար, իսկ մնացածը պատկանել են Սուրիկ Մուրադյանին:
«Անասնապահ Մանվել Խլղաթյանը ոչինչ չէր կարող անել, քանի որ համապատասխան միջոցներ, որսորդական զենք չուներ, եւ ընդհանրապես, համայնքում նման խնդիրները լուծելու համար որսորդ չկա»,- ասաց համայնքապետը'հավելելով, որ անցած տարի Ձորագյուղում նման դեպք գրանցվել է՝ գայլերը հոշոտել էին 5-6 գլուխ ոչխար, սակայն այս դեպքն աննախադեպ է' համայնքին հասցվել է շուրջ 2.5 միլիոն դրամի վնաս:
Դեպքի մասին համայնքի ղեկավարներն արդեն տեղեկացրել են մարզպետարանին, իսկ համայնքապետարանն էլ տեղական միջոցներից որոշակի օգնություն կտրամադրի տուժող բնակիչներին:
 Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More