ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

суббота, 16 апреля 2011 г.

ՄԱՅՐԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ՝ ԳԵՂԱՐՔՈՒՆՅԱՑ ԹԵՄՈՒՄ



Ըստ եկեղեցական տոնացույցի՝ ապրիլի 7-ը Աստվածամայր Մարիամի ավետման տոնն է...
Տասնվեցամյա դեռատի կույսը՝ Մարիամը, Սուրբ Հոգու ավետմամբ եւ նախախնամության կամքով կոչված էր լինելու մարդկության Փրկչի` մեր Տեր Հիսուս Քրիստոսի մայրը: Սուրբ գիրքը հայտնում է, որ սկզբում Մարիամը շփոթվեց, երբ հրեշտակը հայտնվեց իրեն` ասելով, թե` դու պիտի հղիանաս եւ ծնես մի որդի, որ Աստծո Որդի պիտի կոչվի: Բայց հետո խոնարհությամբ ու հնազանդությամբ պատասխանեց նրան. ՙԱհավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի՚: Ճիշտ այն բառերը, որ ընդգրկված են Տերունական աղոթքի մեջ. ՙԵղիցի կամք քո՚:
Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Գեղարքունյաց թեմը ապրիլի 7-ին մատուցեց Սուրբ Պատարագ եւ Օրհնության կարգ՝ մայրերի, կանանց եւ մայրանալու բերկրանքին սպասողների համար: Տոնը կատարվեց Գավառի պետական համալսարանի ուսանողների մասնակցությամբ, ովքեր ամեն տարի, ավանդույթի համաձայն, համալսարանից մինչեւ եկեղեցի երթ են կազմակերպում: Թեմի առաջնորդի հավաստմամբ՝ մասնավոր արարողությամբ աղոթք առաքվեց առ Աստված՝ Աստվածամոր սուրբ բարեխոսությամբ զորավոր պահելու Հայոց դուստրերի մեջ հավատքը եւ նվիրական բոլոր առաքինություններն ու շնորհները:
Ապրիլյոթյան արարողության ավարտին կանանց ու աղջիկներին բաժանվեցին ծաղիկներ՝ որպես սիրո եւ հարգանքի արտահայտություն:
Հասմիկ Գրիգորյան

1 comments:

Շնորհավոր ապրիլի 7

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More