ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 30 июня 2011 г.

ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ` ՀԵՆՐԻԿ ԹԱԼԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ


 Հունիսի 14-ին Գավառի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ բարեկամական հանդիպում` հաշվետու համերգի տեսքով: Այն կազմակերպվել էր ՙՀՀ մշակութային կրթության աջակցության՚ հիմնադրամի նախաձեռնությամբ, որի նպատակն է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ hանրապետության երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների սաներին ու ուսուցիչներին ուսումնամեթոդական եւ գործնական աջակցություն ցուցաբերել:

 Գավառի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Արփինե Զարգարյանն իր բացման խոսքում կարեւորելով ինչպես մայրաքաղաքային, այնպես էլ մարզի երաժշտական դպրոցների միջեւ սերտ համագործակցության դերը, նշեց, որ այդ հարցում մեծ գործ է կատարել ՙՀՀ մշակութային կրթության աջակցության՚ երեքամյա  հիմնադրամը:
 Տարբեր համերգային ծրագրերով ներկայացան Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի երաժշտական, արվեստի, Սարուխան եւ Նորատուս համայնքների արվեստի, Մարտունի, Ճամբարակ, Վարդենիս քաղաքների, ինչպես նաեւ Երեւան քաղաքի Արմեն Տիգրանյանի եւ Էդվարդ Միրզոյանի անվան երաժշտական դպրոցների լավագույն սաները: Նրանք ելույթներ ունեցան ինչպես անհատական կատարումներով, այնպես էլ` երգչախմբով եւ մարդկության հույզերն ու զգացումները ճիշտ արտահայտող երաժշտական գործիքներով: Համերգին ակներեւ էր տարբեր ձայների գեղարվեստական խոր համակցումը, մեղեդու միասնական ու լիակատար ըմբռնումը, մտքերի ու տրամադրությունների զգայական հոգեցունց թռիչքները եւ այլն:
Համերգը մի հրաշալի առիթ էր՝ նորովի ներկայանալու եւ ներկայացնելու լավագույնը: Ծրագրի թեմատիկան ազատ էր` բազմատեսակ ու բազմաժանր: Գավառի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցը ներկայացավ երգչախմբով, ժողգործիքների ու դաշնամուրային կատարումներով, Նորատուսը` դհոլահարների, Գավառի ու Սարուխանի արվեստի, Վարդենիսի ու Սեւանի երաժշտական դպրոցները՝ դաշնամուրային կատարումներով, ինչպես նաեւ վոկալ համույթներով, Ճամբարակը` շվիի քնքուշ, իսկ Մարտունին` ջութակի  հյութեղ երաժշտությամբ: Համերգը ամբողջականացավ Երեւան քաղաքի Արմեն Տիգրանյանի եւ Էդվարդ Միրզոյանի անվան երաժշտական դպրոցների սաների լավագույն կատարումներով: Սա նաեւ քննություն էր դպրոցների տնօրինության, ծնողների, մայրաքաղաքի եւ մարզի ուսուցիչների, համապատասխան մասնագետների ու պահանջկոտ հանդիսատեսի առջեւ: Այն դպրոցների ողջ տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքն էր: 
 Վերջում դպրոցների տնօրենների միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ փոխադարձ այցով ելույթ ունենալ նաեւ Երեւան քաղաքի Արմեն Տիգրանյանի եւ Էդվարդ Միրզոյանի անվան երաժշտական դպրոցների բեմերում:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More