ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 8 августа 2011 г.

ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՄԻՋԻՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ՝ 80.8 ՏՈԿՈՍ


 2011 թվականի հուլիսի 15-ի տվյալներով Գեղարքունիքի մարզում տեղական բյուջեների  սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը 80.8 տոկոս է, կամ պլանային 612 միլիոն 404 հազար դրամի դիմաց հավաքագրվել է 424 միլիոն 964 հազար դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ Գեղարքունիքի մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրումը բացարձակ թվերի համեմատականով նվազել է 4.6 տոկոսով, կամ՝ 20 մլն. 438 հազար դրամով:

 Ըստ տարածաշրջանների, ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ադիբեկ Սահակյանը, մարզում սեփական եկամուտների հավաքագրման  պատկերը հետեւյալն է. Վարդենիսի տարածաշրջան` 93.6 , Գավառի տարածաշրջան` 73.7, ճամբարակի տարածաշրջան` 73.8, Մարտունու տարածաշրջան` 79.7, Սեւանի տարածաշրջան` 78.1 տոկոս: 
  Գեղարքունիքի մարզում 100 տոկոս եւ ավել ցուցանիշներ են ապահովել  Վարդենիս քաղաքը եւ Փամբակ գյուղը՝  100, Ախպրաձորը ` 117.3, Նորակերտը` 101.6, Կութը՝ 107.8, Կախակնը` 127.8, Վ. Շորժան` 123.9, Ավազանը` 102.3, Դարանակը` 304, Ն. Շորժան եւ Շատջրեքը` 113.7, Լուսակունքը՝ 111.8, Մաքենիսը` 106.5, Գեղամաբակը՝ 103.7, Գեղամասարը՝ 143.8,  Տորֆավանը` 118.7, Ծովակը` 113.9, Գեղարքունիքը՝ 113.5, Գետիկը, Ձորավանքը՝ 100, Անտառամեջը՝ 103.8, Դպրաբակը` 115.9, Կալավանը` 102.8,  Շորժան` 106, Արտանիշը՝ 100, Այգուտը` 102.3, Վ. Գետաշենը՝ 115.1, Ն. Գետաշենը՝ 153.3,  Վարդենիկը՝ 138.8 տոկոս:
 Միջին 80.8 տոկոսից մինչեւ 100 տոկոս ցուցանիշներ են ապահովել հետեւյալ համայնքները. Կարճաղբյուր` 81.4, Արեգունի՝ 98.2, Արփունք՝ 85.6, Գեղաքար՝ 93.3, Կուտական եւ Մ. Մասրիկ՝  84.1, ք. Մարտունի՝ 86.4, Մադինա՝  93.5, Վարդաձոր`81.8,  Ձորագյուղ` 92.2, Վաղաշեն՝ 84.8 տոկոս:
 Մարզում միջինից ցածր ցուցանիշներ են ապահովել  հետեւյալ համայնքները. Շատվան՝ 60.6, Վանեւան՝ 60.2, Տրետուք՝ 68.5, Ջաղացաձոր` 66.8, Սոթք՝ 55.8, Ծափաթաղ՝ 62.7, Այրք՝ 77.9,  Խաչաղբյուր՝ 70.2, Նորաբակ՝ 37.1, Ազատ՝ 57.8, Ակունք՝ 66.6, ք. Գավառ՝ 72.6, Ծաղկաշեն՝ 73.8, Հայրավանք՝ 59, Կարմիրգյուղ՝ 77, Գանձակ՝ 77.9, Սարուխան՝ 75.1, Լանջաղբյուր՝ 53.6, Ծովազարդ՝ 74.6, Նորատուս՝ 80.4, Ճամբարակ՝ 70, Թթուջուր` 61.4, Մարտունի գյուղ` 52.9, Ջիլ՝ 68.9, Դրախտիկ` 54.9, Աղբերք` 65.4, Ծակքար՝ 72.6, Աստղաձոր՝ 51.7, Գեղհովիտ՝ 62.8, Երանոս՝ 50.9, Ծովասար` 52, Լիճք՝ 66.9, ք.Սեւան՝ 68.3, Վարսեր՝ 80, Գեղամավան՝ 77.5, Ծովագյուղ՝ 38.1 տոկոս: Իսկ առավել ցածր ցուցանիշներ հավաքել են ներքոնշյալ համայնքները՝ Վահան` 25, Փ. Մասրիկ՝ 44.4, Լճափ՝ 30.7, Բերդկունք՝ 48, Ծովինար` 46, Սեմյոնովկա` 29.5, Արծվանիստ՝ 49, Զոլաքար՝ 48.2 տոկոս:
 Հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարիներին կուտակված աշխատավարձի եւ սոցվճարների 189 մլն. 347 հազար դրամի պարտքից, 2011թ. վեց ամիսների ընթացքում մարվել է 52 միլիոն 338 հազար դրամ, եւ հուլիսի մեկի դրությամբ այն կազմում է արդեն 137 միլիոն 703 հազար դրամ, որը ներառում է նաեւ  6 ամիսների ընթացքում կուտակված 695 հազարը:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More