ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 8 августа 2011 г.

ԼԻՃՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ԽՄԵԼՈՒ ՋՐԱՏԱՐԻ ՆԵՐՔԻՆ ՑԱՆՑ


 Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում շահագործման հանձնվեց 1 կիլոմետր երկարությամբ խմելու ջրատարի ներքին ցանց: Ինչպես տեղեկացրեց Լիճքի գյուղապետ Գնել Գրիգորյանը՝ ծրագրի իրականացման համար տեղական բյուջեից  ներդրվել է 7.5 միլիոն դրամ: Շինարարական աշխատանքները սկսվել են հունիսի կեսից եւ տեւել մեկ ամիս: Շինարարությունն իրականացրել են ՙՇանթ-Սեյրան՚ ՍՊԸ շինարարները:
Իրականացված ծրագրի շնորհիվ բարելավվել է ջրամատակարարումը գյուղի մոտ 300 տնտեսությունների համար, որոնք արդեն շուրջօրյա ջրամատակարարում են ունենում: Ընդհանուր առմամբ Լիճքի խմելու ջրատարի ներքին ցանցի երկարությունը կազմում է 32 կիլոմետր, որն ամբողջությամբ կառուցվել եւ շահագործվել է անցած դարի 60-ական թվականներին եւ աստիճանաբար կորցնում է շահագործման հետագա  պիտանիությունը: Երկաթյա քայքայված  խողովակներով ջուրը մատակարարվում է մեծ կորուստներով, ինչը վերացնելու համար գյուղապետարանը արդեն երկու տարի է, ինչ համապատասխան միջոցներ է ձեռնարկում: Անցած տարի դարձյալ տեղական բյուջեի միջոցների հաշվին այստեղ հիմնովին փոխվեց 1.5 կիլոմետր երկարության խմելու ջրատարի ներքին ցանց, որին այս տարի գումարվել է եւս մեկ կիլոմետրը: 100 միլիմետրանոց նախկին խողովակաշարերն ամբողջությամբ փոխարինվել են պոլիէթիլենային 160 միլիմետրանոց խողովակներով: Նախատեսված է խմելու ջրատարի ներքին ցանցն ամբողջությամբ նորոգել առաջիկա երեք տարիների ընթացքում, ինչի համար միջոցների որոնումը շարունակվում է: Այս պահին Լիճքում ընթանում են նաեւ մշակույթի տան եւ եկեղեցու կառուցման աշխատանքները: Մշակույթի տունը կառուցվում է պետբյուջեի միջոցների, իսկ եկեղեցին՝ գյուղի գործարարների հանգանակած միջոցների հաշվին: Գյուղի կենտրոնական ճանապարհի 1 կիլոմետրանոց հատվածի ասֆալտապատման աշխատանքները կմեկնարկեն օգոստոս ամսին:
ՙԳեղամա աշխարհ՚

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More