ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 28 марта 2012 г.

Գեղարքունիքի ընտրատարածքներում սպասվում է քաղաքական թեժ պայքար


Գեղարքունիքի մարզի երեք ընտրատարածքներում ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատների համար մեծամասնական ընտրակարգով պայքարելու է տասնհինգ թեկնածու: Ինչպես <<Գեղամա աշխարհին>> տեղեկացրեց թիվ 22 ԸԸՀ նախագահ Ալբերտ Աղեկյանը, այս ընտրատարածքում առաջադրվել են ՀՀԿ անդամներ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը, «Նաիրիտ» գործարանի գլխավոր տնօրենի խորհրդական Վահագն Հակոբյանը,  Գանձակի գյուղապետ Վանիկ Հարությունյանը, ՀՅԴ անդամ, Գավառի բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Արտաշես Նիկոյանը եւ ՀՀԿ անդամ, Գավառի նախկին քաղաքապետ Գրիշա Հովեյանը: Վահագն Հակոբյանը եւ Գրիշա Հովեյանը առաջադրվել են ինքնաառաջադրման կարգով, մյուսները` իրենց կուսակցությունների կողմից:
Թիվ 23 ԸԸՀ քարտուղար Սամվել Աբրահամյանի տեղեկացմամբ` այս ընտրատարածքում առաջադրվել են ԲՀԿ անդամ, Սեւան քաղաքի բնակիչ, Սեւանի «Ապակեմեկուսիչների  գործարան» ԲԲԸ տնօրեն Էդուարդ Սահակյանը, ՕԵԿ անդամ, Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, «Եվրոպա» ՍՊԸ տնօրենի տեղակալ Կարեն Բոթոյանը, Սեւան քաղաքի բնակիչ, անկուսակցական, «Րանգոշին» ՍՊԸ տնօրեն Տիգրան Պետրոսյանը, Վարդենիս քաղաքի բնակիչ, անհատ  ձեռներեց, անկուսակցական Սմբատ Սիմոնյանը, Երեւանի բնակիչ, «Էժ-Բոթերպոլ» ՍՊԸ տնօրեն, անկուսակցական Վարդան Ջհանգիրյանը: Էդուարդ Սահակյանը եւ Կարեն Բոթոյանն առաջադրվել են իրենց կուսակցությունների կողմից, մյուսները` ինքնաառաջադրմամբ:
Թիվ 24 ԸԸՀ նախագահ Սարո Ղազարյանի տեղեկացմամբ` այստեղ առաջադրվել են ՀՀԿ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, անկուսակցականներ Խորեն Սարգսյանը, Մարտունի քաղաքի բնակիչ Սպարտակ Ջիվանյանը, Վարդենիկ  գյուղի բնակիչ Մասիս Մելքոնյանը եւ Աստղաձոր գյուղի բնակիչ Ռոման Խաչատրյանը: Հակոբ Հակոբյանն առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից, մնացածները` ինքնաառաջադրման կարգով: 

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More