ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

суббота, 24 сентября 2011 г.

ԳԱՎԱՌԻ ՕՐԻԵՆՏԱԼ ԱԿՈՒՄԲԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԱՆԱՊԱՅԻՑ


<<Օրիենտալ>> Համահայկական ֆեդերացիայի Հայաստանի հավաքականի՝ Գավառի տարածաշրջանից ընդգրկված մարզիկներ սեպտեմբերի 12-18-ը մասնակցել են Անապայում կայացած մարտարվեստների սեյֆֆադ ոճի միջազգային խաղերին: Մրցումների արդյունքում մեր պատանի մարզիկները իրենց տարիքային եւ քաշային  կարգերում գրավել են 2-ական 2-րդ եւ 2-ական 3-րդ մրցանակային տեղերը` արժանանալով պատվոգրերի եւ խրախուսական պարգեւների: Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը ընդունեց եւ շնորհավորեց Գավառի տարածաշրջանից ընդգրկված մարզիկներին` հայտնելով մարզի ղեկավարության պատրաստակամությունը աջակցելու մարզիկներին հետագա մրցումների ընթացքում:
 Խմբի մարզիչ Դերենիկ  Հակոբյանը   Նվեր Պողոսյանին փոխանցեց աշխարհի մարտարվեստի ֆեդերացիայի նախագահի շնորհակալագիրը, որը մարզպետին  տրվել էր  մարզիկներին աջակցելու նպատակով: Ի նշանավորումն երախտագիտության մարզիչը մարզպետին նվիրեց հավաքականի գավաթը:   

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More