ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

суббота, 24 сентября 2011 г.

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇՎԵՑ ՆԱԵՎ ԳԱՎԱՌԻ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին Գավառի ուսուցողական կենտրոնում Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանը յուրօրինակ ձեւով տոնվեց: Նախ ցուցասրահում բացվել էր ցուցահանդես, որտեղ ցուցադրվում էր թեմային համահունչ ցուցանմուշներ՝ ձեռագործ աշխատանքներ, կոլաժներ, հագուստներ, գծանկարներ ու գունանկարներ: Գավառի ուսուցողական կենտրոնի տնօրեն Սուսաննա Կեւեյանի հավաստմամբ՝ այցելուների դատին ներկայացված աշխատանքները ե՜ւ ձեռարվեստի, ե՜ւ նկարչական բաժինների սաները պատրաստել էին շուրջ երեք ամսվա ընթացքում: Սաների աշխատանքների կողքին ներկայացվել էր նաեւ կենտրոնի վարպետների ձեռքի աշխատանքները՝ այդ թվում վերջերս Գյումրիում կայացած <<Էքսպո 2011>>-ին առավել աչքի ընկած եւ ՀՀ ղեկավարների կողմից գովեստի խոսքերի արժանացած Ելենա Մարդոյանի չորս տարազները, որոնք ներկայացնում էին ուրարտական, Քրիստոնյա, Խորհրդային եւ Անկախ Հյաստանները:  Ցուցասրահը բաղկացած էր տարբեր բաժիններից, որոնց մեջ առավել հետաքրքիր էր հայկական կոլորիտով ներկայացված հին հայկական օջախը՝ թոնրատան պարագաներով, կճուճներով, կարպետով եւ այլն: Ցուցահանդեսի աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունեցել Էլմիրա Բոստանչյանի, Ելենա Մարդոյանի, Ալվարդ Հայթյանի, Նաիրա Ղազազյանի սաները: Կազմակերպչական գործում տնօրենի հետ միասին հետաքրքիր մտահղացումներ էր առաջարկել Շուշան Կուռոյանը:
 -Մեր կատարած պատասխանատու աշխատանքի լավագույն գնահատականը ծնողների վստահությունն է,- ասում է Սուսաննա Կեւեյանը:
Միջոցառման հաջորդ փուլը կենտրոնի նախադպրոցական խմբի սաների <<Իմ հայրենիքը Հայաստանն է>> խորագիրը կրող բաց դասն էր, որտեղ մանուկների շուրթերից առաջին անգամ հնչեց իրենց ուսուցչուհի Կարինե Ղարաբաղցյանի <<Հայաստան>> նոր երգը:
 Օրվա եռուզեռը կրկնապատկեց կենտրոնում անցկացվող, Անկախությանը նվիրված շախմատի մրցումները, որին մասնակցում էր շուրջ 60 շախմատիստ՝ առանց տարիքային սահմանափակման: Մրցումների անցկացման գործում մեծ էր Նինա Սաֆարյանի եւ Կարո Սարգսյանի ներդրումը:
 Գավառի ուսուցողական կենտրոնին բոլոր հարցերում օգնում ու աջակցում է Գավառի քաղաքապետարանը:
 Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More