ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 21 сентября 2011 г.

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ` ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ


Անկախության 20 ամյակի առթիվ  տոնական տեսք են հագել Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքը, մարզի մյուս քաղաքային ու  գյուղական խոշոր բնակավայրերը:  Վաղ առավոտվանից մարդաշատ են  փողոցներն ու հրապարակները,տոնական եռուզեռի մեջ են  համայնքապետարանները, կրթական եւ մշակութային հաստատությունները, բնակելի շենքերի բակերը: Տոնական միջոցառումները մարզում  սկսվել  եւ ընթանում են երթերով,  համերգային ծրագրերով,  ցուցահանդեսներով,  հանդիսավոր նիստերով, մարզական խաղերով: Գավառ քաղաքի մեկ այլ հատվածում փոքրիկները նկարում են <<Անկախությունն իրենց աչքերով>> թեմաներով, իսկ մյուսները ցուցադրում են իրենց աշխատանքը:    Գավառում   անկախության քայլարշավին մասնակցում են  դպրոցականներ, ուսանողներ, ովքեր   քաղաքի կենտրոնական հրապարակում՝ պարային խմբերի հետ    տոնական շուրջպար են բռնել:     Հրավիրված հանդիսավոր նիստի ընթացքում  ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը  ՀՀ   նախագահի  եւ վարչապետի կողմից  սահմանած կառավարական  պարգեւներ  հանձնեց մարզի տարբեր  ոլորտներում աչքի ընկած  19 պետական աշխատողների, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների եւ Արցախյան ազատամարտի մասնակիցների: Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը անկախության տոնի առիթով   շնորհակալագրեր հանձնեց   մարզի կենսագործունեության  տարբեր ոլորտներում աչքի ընկած 55 աշխատողների: Հանդես գալով հանդիսավոր նիստի մասնակիցների առջեւ` ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը նշեց. <<Երանի նորանկախ Հայաստանի ներկա ու հաջորդ սերունդներին, որ էլ չեն մտածի անկախության համար պայքարելու մասին, այլ երկրի քաղաքացի լինելու համար մտահոգվելու մասին, քանի որ մենք ունենք մեր ազատ ու անկախ երկիրը եւ այլեւս թույլ չենք տա, որ մութ ու ցուրտ ժամանակները մտնեն մեր տուն: Անկախությունն արդեն մեր սերունդների համար պետք է լինի այնքան բնական, որքան Արեւն ու Լուսինը, Սեւանա լիճը: Անկախությունը նշանակում է ունակ լինել` սեփական ճակատագիրը տնօրինելու>>:

Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, մատնանշելով անկախ Հայաստանի գլխավոր ձեռքբերումները, հիմնական շեշտը դրեց անկախության տարիներին Գեղարքունիքի մարզում արձանագրված հաջողությունների վրա` շնորհավորելով հանդիսավոր նիստի մասնակից բժիշկներին ու մանկավարժներին, զինվորականներին ու վետերաններին, հանրային ու պետական ծառայողներին, բոլոր նրանց, ովքեր իրենց վաստակն ու ավանդն են բերել Հայաստանի անկախության նվաճման, նրա հետագա վերելքի ու զարգացման համար:

Տոնակատարության ողջ ընթացքն ուղեկցվում է քաղաքի համույթների, Հայաստանի էստրադայի աստղերի, անհատ կատարողների երգերով ու պարերով:  Տոնակատարության մասնակիցները,  անհամբեր սպասում են երեկոյան ժամը 21-ին,  երբ Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներում  միաժամանակ տեղի կունենա  տոնական  հրավառություն:    Իսկ միջոցառումների շարքը Գեղարքունիքի մարզում  դեռեւս կշարունակվի առաջիկա օրերի ընթացքում

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More