ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 19 мая 2011 г.

ԿԱԶՄՎԵՑ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱՆՁԱՆՑ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԸ


 Մայիսի հինգին Երեւանի ՙԿոնգրես՚ հյուրանոցում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում, որը կազմակերպել էր ՙԱստղացոլք՚ հաշմանդամ երեխաների ծնողների հասարակական կազմակերպությունը: Քննարկման օրակարգում էր կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաներին վերաբերող ծրագրերի կենսունակության  հարցը: Հանդիպումը կազմակերպվել էր Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամների հայաստանյան գրասենյակի կողմից ֆինանսավորվող ՙՏեղական խնդիրների համատեղ լուծում՚ ծրագրի  շրջանակներում: 
Քննարկմանը ներկա էին մի շարք միջազգային եւ համայնքային կազմակերպություններ: Հրավիրվել էին նաեւ Ճամբարակ, Վարդենիս, Ստեփանավան, Վանաձոր և Իջեւան քաղաքային համայնքների ղեկավարները: Քննարկվեցին տեղական ինքնակառավարման մարմիններ-հասարակական կազմակերպություններ լիարժեք համագործակցությանը խոչընդոտող խնդիրները: Հանդիպման ընթացքում   6 կազմակերպության ներկայացուցիչներից ձեւավորվեց աշխատանքային խումբ, որը  եւ կազմեց ՙՀաշմանդամ անձանց շահերի պաշտպանության  դաշինքի՚ գործողությունների պլանը` ուղղված տեղական մակարդակում գործող 22  հասարակական կազմակերպությունների ծրագրերի ֆինանսական կենսունակության ապահովմանը: Մասնավորապես նախատեսվեցին գործողություններ` ուղղված տեղական ՀԿ-ների գործունեության թափանցիկության բարձրացմանը, տեղական ինքնակառավարման մարմիններ- հասարակական կազմակերպություններ  փոխվստահության զարգացմանը եւ սոցիալական գործընկերության համակարգի ներդրմանը:
Իրինա Հովհաննիսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More