ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 11 мая 2011 г.

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ԳԱՐՆԱՆՆ ՈՒ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆԸ



 Գավառի ուսուցողական կենտրոնում օրերս բացվել էր <<Գարնան ներշնչանքն ու սուրբ Զատիկը>> խորագիրը կրող երկօրյա ցուցահանդես:
 Ցուցահանդեսը կազմակերպվել էր Գավառի ուսուցողական կենտրոնի կողմից եւ ներկայացվել էին արվեստն ու արհեստը միաձուլած` ասեղնագործության, ուլունքագործության, շղագործության, ժամանակակից արվեստը ներկայացնող հիանալի ցուցանմուշներ, Զատիկն ու գարնան զարթոնքը բնորոշող նկարներ:
 ԳՈՒԿ տնօրեն Սուսաննա Կեւեյանը բացման խոսքում նշեց, որ ցուցահանդեսում ներկայացվել են կենտրոնի ուսուցիչ-վարպետների, սաների, նախկին աշակերտների ձեռքի աշխատանքներն ու նկարները:
 Ցուցասրահը բաղկացած էր տարբեր բաժիններից` սուրբ Զատիկի խորհուրդը կրող, հարսանեկան, արդուզարդի, գարնանային հագուստի եւ այլն:
 Ցուցահանդեսը դիտելու, ներկայացված եզակի նմուշներով հիանալու համար ԳՈՒԿ այցելեցին ուսուցիչներ, աշակերտներ, գրադարանավարներ, մարզպետարանի, քաղաքապետարանի, թանգարանի աշխատողներ եւ վերջապես մարդիկ, ովքեր բարձր են գնահատում մշակույթն ու արվեստը:


Գավառի ուսուցողական կենտրոնի աշխատողներ Կարինե Ղարաբաղցյանի, Անուշ Ղմբոյանի, Շուշան Կուռոյանի, Աննա Միրիբյանի, Լաուրա Գեւորգյանի ջանքերով տեղի ունեցավ նույն խորագիրը կրող միջոցառում` կենտրոնի փոքրերի` 5-6 տարեկան, տիկնիկային եւ անգլերեն լեզվի խմբերի սաների մասնա կցությամբ: Միջոցառմանը ներկայացվեց <<Ոսկե ձվիկը>> հեքիաթը անգլերեն եւ հայերեն լեզուներով: Իսկ հեքիաթի հերոսները կենտրոնի սաներին նվիրեցին ձեռքի աշխատանքներ` ոսկե ձվիկի տեսքով:
Հասմիկ Գրիգորյան



0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More