ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 24 февраля 2012 г.

Արամայիս Մանուկյանի դին դեռեւս մնում է Սեւանա լճի սառույցների տակ


Արդեն մեկ շաբաթ է, ինչ Գեղարքունիքի մարզի փրկարարներին եւ Կարճաղբյուր գյուղի բնակիչներին չի հաջողվում Սեւանա լճի սառույցների տակից դուրս բերել ձկնորսության նպատակով լճի սառույցների վրա բարձրացած եւ ջրահեղձ եղած Արամայիս Մանուկյանի դին: Ինչպես <<ԳԵՂԱՄԱ ԱՇԽԱՐՀ>>-ին տեղեկացրեց Կարճաղբյուրի գյուղապետ Տարոն Քոչարյանը` 1957 թվականին ծնված Արամայիսի դին ջրից հանելու ջանքերը փրկարարները եւ գյուղացիները գործադրում են յուրաքանչյուր ցերեկվա ընթացքում, սակայն դրանք առայժմ անցնում են ապարդյուն, քանի որ որոնողական աշխատանքներին եւ ջրասույզներին մշտապես խանգարում են ջրահեղձության վայրում առաջացած սառցաշերտն ու մեծաքանակ սառցակույտերը: Հավելենք, որ փետրվարի 24-ի դրությամբ Մեծ Սեւանի շատ հատվածներ դեռ մնում են սառցակալած:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More