ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 24 февраля 2012 г.

Լիճքում ավարտվեց բռնցքամարտի հանրապետական մրցաշարը

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում փետրվարի 19-22-ին անցկացվեց բռնցքամարտի հանրապետական առաջնություն` նվիրված բռնցքամարտի լիճքեցի վետերան, ԽՍՀՄ սպորտի վարպետ, հանրապետական կարգի մրցավար եւ բռնցքամարտի վաստակավոր մարզիչ Վազգեն Շահինյանի ծննդյան 65-րդ տարդարձին:  Ինչպես <<ԳԵՂԱՄԱ ԱՇԽԱՐՀ>>-ին  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից, մրցաշարը Գեղարքունիքի մարզպետարանի եւ Լիճքի գյուղապետարանի հետ համագործակցությամբ կազմակերպել են Վազգեն Շահինյանի մարզած վետերան բռնցքամարտիկները, ովքեր որոշել են հարգանքի յուրահատուկ անակնկալ մատուցել իրենց մարզչի տարիների վաստակին: Մրցաշարին մասնակցել են Երեւանի «Տորք Անգեղ», Վանաձորի, Աբովյանի, Սեւանի, Գավառի եւ Մարտունու մարզադպրոցների, Լիճքի, Նորատուսի եւ Կարմիրգյուղի համայնքային թիմերը: Մրցաշարն անցկացվել է տարիքային երկու խմբերում, 15 քաշային կարգերում, անհատական հաշվարկով, 95 բռնցքամարտիկների միջեւ: Առաջին տեղեր զբաղեցրած մարզիկները ստացել են մրցանակներ, որոնք հանձնվել են Վազգեն Շահինյանի նախկին սաների եւ Լիճքի գյուղապետարանի հովանավորությամբ:
Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի սան Վազգեն Շահինյանը իր կյանքի 65 տարիներից 40-ը նվիրել է մարզչական աշխատանքին հայրենի Լիճք գյուղում եւ Մարտունու շրջանում` պատրաստելով հազարից ավելի բռնցքամարտիկներ, ովքեր մասնակցել են միութենական ու հանրապետական առաջնություններին: Նրա սաներից երկուսը մասնակցել են նաեւ բռնցքամարտի Եվրոպայի առաջնություններին: Վաստակաշատ մարզիչն այսօր էլ երիտասարդական ավյունով շարունակում է բռնցքամարտի գաղտնիքները փոխանցել Գեղարքունիքի մարզի դպրոցականներին:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More