ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 24 февраля 2012 г.

Ավարտվեց Գեղարքունիքի շախմատի պատանիների եւ աղջիկների մարզային մրցաշարը

Հայկական բանակի 20-րդ տարեդարձին նվիրված Գեղարքունիքի մարզի  պատանիների և աղջիկների շախմատի առաջնության մարզային փուլը, որին մասնակցեցին  շախմատի ակադեմիայի մասնաճյուղերում (Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Վարդենիկի, Սևանի, Ճամբարակի) կազմակերպված մրցումներում  հաղթող ճանաչված  շախմատիստները, անցկացվեց փետրվարի 22-ին` Գավառի թիվ 1 հիմնական դպրոցում: Առաջնությունն անցկացվեց հինգ տարիքային խմբերով՝ մինչև 10, 12, 14, 16, 18 տարեկաններ: Յուրաքանչյուր թիմ ներկայացված էր 12 մասնակցով՝ ըստ տարիքային խմբերի մեկական տղա և աղջիկ, մեկ  մրցավար և մեկ  մարզիչ: Մարզային անհատական առաջնությունն անցկացվեց շրջանաձև մրցակարգով` մեկ շրջանով` ՖԻԴԵ-ի կանոնակարգի  համաձայն: Թիմային հաշվարկով հաղթող ճանաչվեց Ճամբարակի թիմը: Մրցանակային տեղեր գրաված շախմատիստները իրավունք ստացան մարզը ներկայացնելու Հայաստանի պատանիների և աղջիկների կիսաեզրափակիչ փուլում: Պատանիների առաջնությունում մինչև 10 տարեկանների մրցապայքարում 4-րդ տեղ գրաված վարդենիսցի Մանուկ Մանուչարյանը եւս իրավունք նվաճեց մասնակցելու Հայաստանի պատանիների և աղջիկների կիսաեզրափակիչ փուլին:
 Առաջնությունների  հաղթողները պարգևատրվեցին մարզպետի  հավաստագրերով և հուշանվերներով: 

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More