ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 24 февраля 2012 г.

Նորոգվում է Սեւան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցը


Սեւանի Յակով Զարոբյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցը 16-ամյա կենսագրություն ունի: Այդ տարիների ընթացքում դպրոցում հիմնանորոգման որևէ ծրագիր չի իրականացվել, կատարվել են միայն պահպանման ընթացիկ աշխատանքներ:
Ինչպես <<ԳԵՂԱՄԱ ԱՇԽԱՐՀ>>-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արմինե Ղուկասյանը` համայնքի ղեկավարի առաջարկությամբ դպրոց է այցելել իտալահայ բարերար Կարեն Կոկչյանը, որը երկրորդ անգամ էր Սեւան համայնքում, մինչ այդ էլ եղել էր հանրապետության մի շարք քաղաքներում` իրականացնելով բարեգործական ձեռնարկներ:  Բարերարը ծանոթացել է շենքային պայմաններին, առանձնահատուկ ուշադրություն է դարձրել սանհանգույցի, մարզադահլիճի անբարեկարգ վիճակին:
Այցից անմիջապես հետո հետեւել է կոնկրետ ծրագրերի ուղղությամբ նախահաշիվների կազմման գործընթացը: 2012-ի տարեսկիզբը դպրոցում սկսվել է շինարարական աշխատանքների մեկնարկով: Արդեն հիմնանորոգվել են 3 սանհանգույցները, որոնց համար հատկացվել են նոր տարածքներ: Շինարարական աշխատանքներին հաջորդել է զուգարանակոնքերի, հատակաթասերի, լվացարանների, մետաղապլաստե դռների եւ պատուհանների, ցերեկային լույսերի, այլ անհրաժեշտ պարագաների տեղադրումը:
 Դպրոցի մուտքի սալիկապատման համար եւս որոշակի աշխատանքներ տարվել են. քաղաքապետարանի մասնագետների կողմից կազմվել է նախահաշիվ: Համայնքի ղեկավար Գեւորգ Մալխասյանը այս հարցում էլ պատրաստակամություն է հայտնել` աջակցել դպրոցաշինական հետագա ծրագրերին բարերար Կարեն Կոկչյանի, այլ բարերարների կամ տեղական բյուջեի օժանդակությամբ:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More